Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8321-01.07.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը «գործունեությամբ զբաղվելու» բառերից հետո լրացնել «, գործունեության իրականացման թույլտվության  կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության  վերաձեւակերպման» բառերով:

Հոդված 2. 
Oրենքի 19.4-րդ հոդվածի 7-րդ կետում «ջրօգտագործման թույլտվության տրամադրման» բառերը փոխարինել «ջրօգտագործման թույլտվության տրամադրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձեւակերպման» բառերով:

Հոդված 3. 
Oրենքի 20-րդ հոդվածի 42-րդ կետում «բազային տուրքի 20-ապատիկի չափով» բառերը  փոխարինել «բազային տուրքի 30-ապատիկի չափով» բառերով:

Հոդված 4.
Oրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 431 -րդ կետով.   
 
«43.1.  երկակի նշանակության ապրանքների արտահանման եւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման անհատական եւ ընդհանուր թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի 5-ապատիկի չափով»:

Հոդված 5.
  Oրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձեւակերպման համար պետական տուրք սահմանված լինելու դեպքում համապատասխան ծառայության մատուցում կամ գործողության իրականացում է համարվում լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձեւակերպված լիցենզիան, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, վերաձեւակերպված գործունեության իրականացման թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները հայտատուին պատշաճ ձեւով ուղարկելը կամ հանձնելը:»

Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի


1. Անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից  (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտի կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Աշխատակազմի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվել են  ձեռնարկատիրության ոլորտի կարգավորումները, մասնավորապես`     Հայաստանի Հանրապետությունից երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման կարգավորումները:

Հայաստանի Հանրապետությունից երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման համար անհրաժեշտ է ստանալ թույլտվություն, որը տրամադրվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Թույլտվության տեսակներն են՝


Երկակի նշանակության ապրանքների արտահանման, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման վերաբերյալ թույլտվություն տրամադրելու մասին դիմումը դիմումատուի կողմից ներկայացվում է լիազոր մարմին թղթային եղանակով:

Թույլտվությունը տրվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:

Կարգավորումներում բացահայտվել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ավելորդ փաստաթղթային պահանջներ եւ մերժման հիմքեր, հաշվետվություն ներկայացնելու պահանջ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 2011թ. տրամադրվել է 11 թույլտվություն, որից 4-ը անհատական, իսկ 7-ը՝ ընդհանուր: 2012թ. տրամադրվել է 5 թույլտվություն, որից 1-ը անհատական, իսկ 4-ը՝ ընդհանուր: 2011-2012թթ. ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվել 19 արտահանման մասին հաշվետվություն:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն, եւ այդ համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը անհրաժեշտ է իրականացնել սույն ոլորտը կարգավորող իրավական ակտերիփոփոխություններ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման ու վերանայման, կարգավորումների հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի նվազեցման միջոցով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը, ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը,ինչպես նաեւ այլ պետությունների, մասնավորապես ԵՄ անդամ պետությունների ուսումնասիրված փորձը, որոնց կարգավորումները տարբեր գնահատականների համաձայն համարվում են բարենպաստ տվյալ ոլորտի զարգացման եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների տեսանկյունից՝ առաջարկվում է.

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտնեհո եւ անձինք.

Առաջարկներըմշակվել են ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից եւ քննարկվել են Հայասատանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաեւ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Առաջարկների մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը:

6. Ակնկալվող արդյունքը.

Առաջարկներիընդունմամբպայմանավորվածակնկալվողարդյունքը կլինի ոլորտի կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների  բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը, կարգավորումների հետ կապված տետեսավարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների  վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի? բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերով առաջարկվում է՝

1. հսկվող ապրանքների  արտահանումը  եւ հսկվող ոչ նյութական  արժեքների  փոխանցումն իրականացնելու նպատակով տրամադրվող անհատական եւ ընդհանուր թույլտվությունների ժամկետը  երկարաձգել  5 տարով`  նախկինում  անհատական  եւ ընդհանուր  թույլտվությունների համար նախատեսված համապատասխանաբար`  2 եւ 3 տարվա փոխարեն, իսկ հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի գործողության  ժամկետը  հինգ տարուց  պակաս  լինելու  դեպքում?  պայմանագրի  գործողության ժամկետով: Մեկանգամյա թույլտվությունների համար առաջարկվում է սահմանել 1 տարվա գործողության ժամկետ: Միաժամանակ, հսկվող ապրանքների արտահանումը եւ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումն իրականացնելու  նպատակով տրամադրվող անհատական թույլտվությունների տրամադրման համար սահմանված պետական տուրքը առաջարկվում է սահմանել բազային տուրքի 30-ապատիկի չափով` ներկայումս գործող բազային տուրքի 20- ապատիկի փոխարեն,

2. սահմանել թույլտվության կորստի դեպքում  դրա կրկնօրինակի  ստացման հնարավորություն, որի համար առաջարկվում է սահմանել պետական տուրք բազային տուրքի 5- ապատիկի չափով,

3. թույլտվության    տրամադրման  ժամկետ    սահմանել    15   աշխատանքային    օրը,   իսկ Հայաստանի  Հանրապետության  վարչապետին  դիմելու  անհրաժեշտության  դեպքում թույլտվության տրամադրման ժամկետ սահմանել 20 աշխատանքային օր,

4. դիմումի   հետ   ներկայացված   փաստաթղթերի   թերի   լինելու   դեպքում   (ներկայացված փաստաթղթերի   թերի   լինելը   համարվում   է  մերժման   հիմք)   այդ   մասին տեղեկացնել դիմումատուին՝ նրան տալով հնարավորություն 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու թերությունները,

5. հանել    հսկվող    ապրանքների    արտահանում,    հսկվող    ապրանքների    փոխանցում
իրականացնող սուբյեկտների իրականացրած արտահանման եւ (կամ) փոխանցման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման պահանջը՝ այն փոխարինելով սուբյեկտների կողմից համապատասխան  փաստաթղթերի 5 տարվա ընթացքում պահպանման պահանջով, այդ թվում` պահպանելով տուգանքի չափը,

6. հսկվող  ապրաքների՝  ՀՀ տարածքով  տարանցիկ  փոխադրում  իրականացնելու  դեպքում
ՀՀ մաքսային սահմանը հատելուց առաջ ծանուցելու պահանջը դարձնել 10 աշխատանքային օր՝ ներկայումս գործող 15 օրվա փոխարեն,

7.  հանել՝  նախքան  թույլտվության  տրամադրման  որոշում  կայացնելը  պետական  տուրքի վճարման պահանջը:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ օրենքների նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի ոչ էական, քանի որ 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով երկակի նշանակության ապրանքների արտահանման եւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման ընդհանուր  եւ  անհատական  թույլտվություն  տալու  համար  ՀՀ  պետական  բյուջե  է  գանձվել ընդամենը 172930 ՀՀ դրամ, որից անհատական թույլտվության համար` 60000 ՀՀ դրամ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման


««Երկակի  նշանակության  ապրանքների  արտահանման,  Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին»,  «Հայաստանի  Հանրապետության ջրային օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին»,   «Հայաստանի   Հանրապետության   ընդերքի   մասին   օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Օզոնային շերտը քայքայող նյութերի  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքում  փոփոխություն  եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ   բիզնեսին մատուցվող ծառայությունների տեսանկյունից, մասնավորապես` նախատեսվում է հանել նախքան թույլտվության տրամադրման որոշում կայացնելը պետական տուրքի վճարման պահանջը` լիազոր մարմնի կողմից թույլտվության տրամադրման որոշում կայացնելուց հետո պետական տուրքի վճարման հնարավորություն սահմանելով:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման  աշխատանքները  դադարեցվել  են`  արձանագրելով  Նախագծերի  ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում»  ոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Երկակի  նշանակության  ապրանքների  արտահանման,  Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին»,  «Հայաստանի  Հանրապետության  ջրային  օրենսգրքում  փոփոխություն կատարելու   մասին»,   «Հայաստանի   Հանրապետության   ընդերքի   մասին   օրենսգրքում» փոփոխություններ  եւ  լրացում  կատարելու  մասին»,  ««Պատմության  եւ  մշակույթի  անշարժ հուշարձանների  ու  պատմական  միջավայրի  պահպանության  եւ  օգտագործման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Օզոնային շերտը քայքայող  նյութերի  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքում  փոփոխություն  եւ լրացում   կատարելու   մասին»   Հայաստանի   Հանրապետության   օրենքների   նախագծերի (այսուհետ`   Նախագծեր)   գործարար   եւ   ներդրումային   միջավայրի   վրա   կարգավորման ազդեցության  գնահատման  նպատակով  իրականացվել  են  նախնական  դիտարկումներ: Գնահատման  նախնական  փուլում  պարզ  է  դարձել,  որ  Նախագծերի  ընդունման դեպքում,   դրա   կիրարկման   արդյունքում   գործարար   եւ   ներդրումային   միջավայրի   վրա նախատեսվում   է   ընդհանուր   առմամբ   դրական   ազդեցություն`   հաշվի   առնելով   այն հանգամանքը, որ Նախագծերով առաջարկվում է.

Հաշվի  առնելով վերոգրյալը`  Նախագծերի  ընդունմամբ կբարելավվի  ոլորտի կարգավորումը, մասնավորապես` կկրճատվի վարչարարությունը եւ կնվազեն կարգավորումից բխող ավելորդ պահանջները: 


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության   տարածքով   դրանց  տարանցիկ   փոխադրման,   ինչպես  նաեւ երկակի  նշանակության  տեղեկատվության   եւ  մտավոր  գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  եւ լրացում կատարելու  մասին»,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի  մասին  օրենսգրքում»  փոփոխություններ  եւ լրացում  կատարելու  մասին», ««Պատմության  եւ մշակույթի անշարժ հուշարձանների  ու պատմական  միջավայրի պահպանության  եւ օգտագործման  մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքում  լրացում  կատարելու  մասին»  եւ  ««Օզոնային  շերտը  քայքայող  նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների «վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի  Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1  հոդվածի եւ  ՀՀ  Կառավարության 2010  թվականի հունվարի 14-ի  թիվ  18-Ն  որոշման համաձայն:
 
Նախագծերի    սոցիալական    պաշտպանության    ոլորտում    կարգավորման    ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն: 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի
Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով  դրանց  տարանցիկ  փոխադրման,  ինչպես  նաեւ  երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքում   փոփոխություններ   եւ   լրացում   կատարելու   մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի   մասին   օրենսգրքում   փոփոխություններ   եւ   լրացում   կատարելու   մասին», «Պատմության եւ   մշակույթի   անշարժ   հուշարձանների  ու   պատմական   միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների   վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը   բնապահպանության   ոլորտին առնչվում են,  սակայն այդ ոլորտը  կանոնակարգող  իրավական  ակտերով  ամրագրված  uկզբունքներին  եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների  կիրարկման  արդյունքում  բնապահպանության  բնագավառում կանխատեuվող  հետեւանքների  գնահատման  եւ  վարվող  քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի առնչությամբ

««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության  տեղեկատվության  եւ  մտավոր  գործունեության  արդյունքների փոխանցման   նկատմամբ   հսկողության   մասին»   Հայաստանի   Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության   օրենսգրքում   լրացումներ   կատարելու   մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության  ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություններ  եւ լրացում կատարելու մասին», ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքում   լրացում   կատարելու   մասին»   եւ   ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքում փոփոխություն եւ  լրացում  կատարելու  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման  կարգը  հաստատելու  մասին»  թիվ  1205-Ն  որոշմամբ  հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: