Armenian ARMSCII Armenian

Երկրորդ ընթերցում
Նախագիծ

Կ-820-12.06.2015-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հոդված 1.
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետեւ` Օրենք) 4-րդ հոդվածը`

ա) 1.1-րդ մասի առաջին նախադասությունը լրացնել հետեւյալ բառերով. «` հաշվի առնելով սույն հոդվածի 1.2-րդ մասի պահանջները»:


բ) լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.


«1.2. Առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն իրականացնողները` տարեկան մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ, որոնք օրենքի համաձայն համարվում են շրջանառության հարկ վճարողներ, սույն օրենքի 8-րդ հավելվածով սահմանված հայտարարություն ներկայացնելու դեպքում համապատասխան գործունեության մասով համարվում են արտոնագրային վճար վճարողներ:»:


Հոդված 2.
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հավելվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր ենթակետով.

«14) առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ)  վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեությունը` տարեկան մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ:»:


Հոդված 3.
Օրենքի 8-րդ հավելվածի`


ա) 1-ին կետի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բառերով. «, իսկ առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի` տարեկան մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ առքուվաճառքի գործունեություն իրականացնողները` համապատասխան հայտարարության առկայության դեպքում».


բ) 9-րդ կետի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.

առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ)  վաճառասեղանների միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն` տարեկան մինչեւ 115մլն. դրամ իրացման շրջանառությամբ

Վաճառասեղան կամ վաճառակետ  մինչեւ 0.5մ2 ներառյալ մակերեսով

35,000 դրամ

գումարած 0.5մ2
գերազանցող
մինչեւ յուրաքանչյուր 0.1մ2 համար`           7,000 դրամ

25,000  դրամ

գումարած  0.5 մ2
գերազանցող
մինչեւ յուրա-քանչյուր 0.1 մ2 համար`           5,000դրամ

20,000 դրամ

0.5 մ2
գերազանցող
մինչեւ յուրաքանչյուր 0.1 մ2 համար`   
  4,000դրամ

15,000դրամ

0.5մ2
գերազանցող
մինչեւ յուրաքանչյուր           0.1մ2 համար`           3,000 դրամ

0









գ) 13-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր ենթակետով.

«14) առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի տարեկան մինչեւ 115մլն դրամ իրացման շրջանառությամբ գործունեության համար`  թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի ցուցադրման եւ (կամ) վաճառքի համար օգտագործվող վաճառասեղանների կամ վաճառակետերի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով (մ2 ):


Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից: Սույն օրենքի դրույթները 2015 թվականի ընթացքում չեն տարածվում առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ)  վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն իրականացնող այն տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնց 2015 թվականի իրացման շրջանառությունը մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գերազանցել 58.35 մլն դրամը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն իրականացնող այն անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք, որոնք ցանկանում են նշված գործունեության մասով հանդիսանալ արտոնագրային վճար վճարող 2015 թվականի հուլիս ամիսն ընդգրկող ժամանակահատվածում, Օրենքի 8-րդ հավելվածի 5-րդ կետով նախատեսված հայտարարությունը կարող են ներկայացնել  եւ արտոնագրային վճարի վճարումը կատարել մինչեւ 2015 թվականի հուլիսի 15-ը ներառյալ: