Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8161-12.06.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի թիվ ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասում «ներկայացված պետական գրանցման» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 7.1-ին հոդվածով սահմանված դեպքերի» բառերը:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով.

«Հոդված 7.1. Գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելը

Մինչեւ պայմանագրից բխող իրավունքի պետական գրանցումը անշարժ գույքի պետական ռեգիստրը նոտարի ծանուցմամբ գույքի նկատմամբ իրավատիրոջ անվամբ կատարում է գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշում:»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ի մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) սահմանափակումների եւ նախնական նշման վերաբերյալ տեղեկություններ, որոնք ընդգրկում են.

ա) սահմանափակման դեպքում՝ գրանցվող սահմանափակման տեսակը եւ բնույթը, առկայության դեպքում` ժամկետը, կիրառողը, սահմանափակման պետական գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթի անվանումը եւ այլ վավերապայմանները.

բ)  նախնական նշման դեպքում՝ անշարժ գույքի միավորի կամ դրա մասի վերաբերյալ իրավունքի տեսակի մասին տեղեկություններ, իրավատիրոջ տվյալները, որի օգտին կատարվում է  իրավունքի վերաբերյալ նախնական նշումը։

Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի դեպքում նախնական նշման օբյեկտ կարող է լինել շենքի  ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված առանձնացված միավորը (բնակարանը, ոչ բնակելի տարածքը):»:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածում «նպատակով,» բառից հետո լրացնել «գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշումը,» բառերը:

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «սահմանափակում» բառից հետո լրացնել «կամ նախնական նշում» բառերը:

Հոդված 6. Օրենքի 36-րդ եւ 37-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 36. Կառուցվող շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունները

1. Կառուցապատողի կողմից քաղաքաշինական գործունեության իրականացման արդյունքում նոր ստեղծվող անշարժ գույքի (այսուհետ՝ կառուցվող շենք) նկատմամբ կառուցապատողի իրավունքների պետական գրանցման հիմք են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, տվյալ շինության ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը (այսուհետ՝ շինության նախագիծ) եւ շինարարության թույլտվությունը:

2. Կառուցվող շենքի նկատմամբ կառուցապատողի իրավունքի պետական գրանցում կատարելիս գրանցման մատյանում շինության տվյալները լրացվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա, իսկ լրացուցիչ տեղեկություններում եւ գրանցման վկայականում պարտադիր նշում է կատարվում, որ շինության մասով գրանցման օբյեկտը կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված իրավունքներն ու պարտականություններն են:

3. Կառուցվող շենքի գրանցումից հետո կառուցապատողի դիմումի հիման վրա սույն հոդվածով սահմանված կարգով կարող են գրանցվել շենքի ծավալում շինության նախագծով նախատեսված բնակարանները եւ ոչ բնակելի տարածքները, որոնց համար գրանցման մատյանում եւ գրանցման վկայականում պետք է պարտադիր նշվի շենքի կառուցման եւ սպասարկման համար հատկացված հողամասի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված առանձնացվող միավորի մակերեսի չափին համապատասխանող բաժնեմասը:

Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի առանձնացված միավորի նկատմամբ իրավունքներն այլ կառուցապատողի փոխանցվելու դեպքում փոխանցված իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթերի հիման վրա նոր կառուցապատողի  անվամբ գրանցվում է վերջինիս կողմից ձեռք բերված հողամասի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժնեմասը՝ պարտադիր նշելով այդ բաժնեմասին համապատասխանող առանձնացված միավորի կադաստրային ծածկագիրը եւ մակերեսի չափը՝ ըստ շինության նախագծի:

4. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույքի գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա առանձնացված միավորի նկատմամբ իրավատիրոջ գնման իրավունքը գրանցելիս գրանցվում է վերջինիս կողմից ապագայում ձեռք բերվող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նախագծային համարը եւ մակերեսի չափը՝ ըստ շինության նախագծի:

5. Սույն հոդվածով սահմանված կառուցվող բազմաբնակարան կամ

ստորաբաժանված շենքերում առանձնացված միավորների նկատմամբ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու գրանցված իրավունք ունեցող անձանց սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է շինության շինարարության ավարտի ակտի ձեւակերպումից հետո՝ սեփականության իրավունքի փոխանցման ակտի հիման վրա:

6. Սույն հոդվածով սահմանված կառուցվող բազմաբնակարան կամ

ստորաբաժանված շենքի առանձնացված միավորները (բնակարանները, ոչ բնակելի տարածքները) հողամասի եւ ընդհանուր օգտագործման տարածքների բաժնեմասով հանդերձ սեփականության իրավունքի գրանցման օբյեկտ են դառնում  շինության շինարարության ավարտի  ակտի  եւ չափագրման տվյալների  հիման վրա բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի պետական գրանցման պահից:

Հոդված 37. Ավարտված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրագրագրանցմաննցմ առանձնահատկությունները աննցման

1. Կառուցապատողի կողմից քաղաքաշինական գործունեության իրականացման արդյունքում նոր ստեղծված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար սույն օրենքով սահմանված փաստաթղթերից բացի, պետք է ներկայացվի նաեւ այդ շինության նախագծային փաստաթղթերի մշակման համար տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը, շինարարության ավարտի ակտը, հասցեների տրամադրման որոշումը եւ չափագրման փաստաթղթերը:

2. Ավարտված շինության արտաքին չափերի ու հարկայնության համապատասխանությունը ճարտարապետահատակագծային առաջադրանքով եւ հաստատված նախագծով սահմանված պահանջներին կամ դրանցից շեղումների թույլատրելի լինելը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ձեւաթղթով շինարարության ավարտի փաստագրման լիազորություն ունեցող մարմնի տված` շինարարության ավարտի ակտով, որի հիմքով շինության նկատմամբ իրավունքի պետական գրանցման հետ միաժամանակ գրանցվում է այդ շինության շահագործման սահմանափակումը, որը դադարեցվում է շինության շահագործման թույլտվության հիման վրա:»:

Հոդված 7. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4.1-ին կետ.

«4.1) նոտարի ծանուցմամբ գույքի նկատմամբ գույքային  իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու համար՝ 2000 դրամ.».

Հոդված 8. Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գրանցված՝  կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի հողամասի բաժնեմասը կառուցապատողից ձեռք բերած գրանցման իրավունքի սուբյեկտները համարվում են այդ բաժնեմասին համապատասխանող մասով կառուցապատող (համակառուցապատող) եւ կրում են կառուցվող շենքի քաղաքաշինական փաստաթղթերով եւ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով կառուցապատողի պարտականությունները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավունքի փոփոխություն գրանցած գրանցման իրավունքի սուբյեկտների:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գրանցված՝ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի հողամասի բաժնեմասը եւ կառուցվող շենքի ճարտարապետաշինարարական նախագծում այդ բաժնեմասին համապատասխանող առանձնացված միավորի նկատմամբ կառուցապատողի իրավունքները կառուցապատողից ձեռք բերելու գործարքների նկատմամբ ձեռք բերողի եւ տվյալ պահին շենքի շինարարության իրականացման թույլտվություն ունեցող կառուցապատողի միջեւ կնքված նորացման պայմանագրի եւ համատեղ դիմումի (հողամասի բաժնեմասի գրավի իրավունք գրանցված լինելու դեպքում՝ նաեւ  գրավառուի համաձայնության) հիման վրա կարող է կատարվել իրավունքի փոփոխություն՝ որպես կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունք, ճանաչելով տվյալ պահին շենքի շինարարության իրականացման թույլտվություն ունեցող՝ հողի բաժնեմասի սեփականատեր-կառուցապատողի սեփականության իրավունքը հողամասի բաժնեմասի նկատմամբ՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում:

Սույն մասով նախատեսված իրավունքի փոփոխության գրանցման դեպքում հողամասի  բաժնեմասի եւ կառուցվող շենքի ճարտարապետաշինարարական նախագծում այդ բաժնեմասին համապատասխանող առանձնացված միավորի նկատմամբ կառուցապատողի իրավունքների նկատմամբ գրանցված գրավի իրավունքը փոփոխվում է որպես կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի գրավ:

Սույն մասով նախատեսված իրավունքի փոփոխության գրանցման դեպքում գրանցված իրավունքի սուբյեկտն ազատվում է կառուցապատողի պարտականությունների խախտման համար վարչական եւ կապալառուների եւ շինարարության հետեւանքով վնաս կրած այլ անձանց հանդեպ գույքային պատասխանատվությունից:

Սույն մասով նախատեսված իրավունքի փոփոխությունը կողմերի համար ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ չի համարվում, եթե փոփոխության արդյունքում կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի գրանցված իրավունքի սուբյեկտ է հանդիսանում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը :

3. Սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով իրավունքի փոփոխություն գրանցվելու դեպքում  գնորդի կողմից մինչեւ սույն օրենքն ուժի  մեջ մտնելը  գույքի հանդիպական հանձնման եղանակով կատարված, ներառյալ՝ հասարակության եւ պետության կարիքների համար գնորդի գույքը կամ գույքային իրավունքը կառուցապատողին կատարված օտարմամբ, կառուցապատողի դրամարկղ, բանկային հաշիվ կամ կառուցապատողի ցուցումով կառուցապատողի  պարտատերերի, մատակարարների, կապալառուների բանկային հաշիվներին դրամական միջոցների վճարման եղանակներով կատարված վճարումները համարվում են կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի գնի կանխավճարներ՝ շենքի կառուցման ավարտից հետո սեփականության իրավունքի փոխանցման ակտը  կազմելիս:

4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության մասին

1. Ընթացիկ իրավիճակ եւ առկա խնդիրներ

Գործող իրավակարգավորումների պայմաններում նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում դեռեւս չկառուցված եւ չառանձնացված բնակարանները եւ ոչ բնակելի տարածքները շրջանառության օբյեկտ են դառնում առանց համապատասխան ապահովվածություն ունենալու: Մասնավորապես այդ օբյեկտների նկատմամբ կնքվում են նախնական պայմանագրեր, որոնցով սահմանված ժամկետներում օբյեկտները շահագործման պատրաստ չեն լինում, որի հետեւանքով խախտվում են քաղաքացիների շահերը, որոնք նախնական պայմանագրում սահմանված ժամկետում չեն կարողանում շահագործել այդ տարածքները: Իսկ կառուցապատողներն էլ նախապես ստանալով կանխավճարները չեն շտապում ավարտին հասցնել շինարարական աշխատանքները: Բացակայում են անհրաժեշտ վերահսկողական մեխանիզմները, որոնց միջոցով կապահովվի շինարարական աշխատանքների ժամանակին իրականացումը: Գործող իրավակարգավորմամբ կառուցվող անշարժ գույքի նկատմամբ հնարավոր է փոխանցել միայն կառուցապատման իրավունքը, ինչն իր հերթին ենթադրում է կառուցապատման պարտավորությունների փոխանցում: Միաժամանակ այդ օբյեկտների նկատմամբ պետական վերահսկողության բացակայության պայմաններում պրակտիկայում բազմաթիվ են չարաշահումները, երբ միեւնուն կառուցվող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ կարող է կնքվել մի քանի նախնական պայմանագրեր:

2. Առաջարկվող լուծումներ

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Նախագիծ) ներդրվել է նոր իրավունքի հասկացություն՝ «կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք»: Նախատեսվել են այս իրավունքի իրացման մեխանիզմները: Այս իրավունքի սահմանումը հնարավորություն է տալիս իրականացնել այն նպատակը, ինչին քաղաքացիական իրավունքի սուբյեկտները հասնում էին նախնական պայմանագրեր կնքելով: Նախագծի ընդունման դեպքում կգործի երկու կարգավորում. Պահպանվում է կառուցապատման իրավունքի փոխանցման մեխանիզմը, եւ ներդրվում է կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքը: Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա առաջացած կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը հնարավորություն է տալիս ձեռք բերել ապագայում կառուցվող անշարժ գույքը սեփականության իրավունքով: Միաժամանակ չարաշահումներից խուսափելու համար  Նախագծով ներդրվում է գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու իրավունքը, որով ապահովվում է գործարքներից բխող իրավունքի պետական գրանցման պահանջը: Ուսումնասիրվել է այս ինստիտուտի կիրառման փորձը տարբեր երկրներում (Գերմանիա, Վրաստան, Թուրքմենստան եւ այլն): Իրավունքի վերաբերյալ նախնական նշումը հատկապես կնպաստի նույն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ենթադրող գործարքներ կնքելը կանխելուն, երբ նույն գույքը տարբեր գործարքների միջոցով միաժամանակ օտարվում է մեկից ավելի անձանց: Այս ինստիտուտի ներդրմամբ կապահովվի նոր կառուցվող շենքերի եւ շինությունների նկատմամբ կնքվող գործարքներից ծագող իրավունքների գրանցման հստակությունը: Նախագծով ներդրվել է վերահսկողության մեխանիզմներ բանկի, գանձապետարանի, նոտարների միջոցով: Մասնավորապես վճարումները իրականացվելու են այս մարմինների միջոցով՝ հիմնվելով այն ելակետից, որ կառուցապատողներն իրավունք կունենան ստանալ դրամական միջոցներ միայն շինարարական աշխատանքների որոշակի ծավալ ապահովելու դեպքում:

3. Ակնկալվող արդյունք

Նախագծի ընդունման արդյունքում լուծումներ կտրվեն պրակտիկայում կառուցապատման ոլորտում առաջացող խնդիրներին, կապահովվի կառուցապատողների կողմից իրեն պարտավորությունների պատշաճ կատարումը, նախնական նշման ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա ապահովել գրանցման ենթակա իրավունքների պաշտպանվածությունը եւ կանխարգելել հնարավոր չարաշահումներից, կներդրվի կառուցվող անշարժ գույք ձեռք բերելու նոր մեխանիզմ:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է մի շարք փոփոխություններ, մասնավորապես ներդրվել է նոր իրավունքի հասկացություն՝ «կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք», ինչպես նաեւ  Նախագծերով սահմանվում է գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու իրավունքը, որով ապահովվում է գործարքներից բխող իրավունքի պետական գրանցման պահանջը:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են անշարժ գույքի շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով ամրագրվում է «կառուցվող անշարժ գույք գնելու իրավունք» հասկացությունը, ինչպես նաեւ փոփոխվում են կառուցապատվող օբյեկտներից անշարժ գույք ձեռք բերելու մեխանիզմները: Առաջարկվող փոփոխությունները ենթադրում են առավել բարդ վարչարարական ընթացակարգեր, սակայն կարող են նպաստել կառուցապատողների նկատմամբ վստահության բարձրացմանը եւ անշարժ գույքի շուկայում մասնավոր ներդրումների ավելացմանը:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա էական ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1.  ներդնել կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք, ինչը հնարավորություն կտա ապագայում կառուցվող անշարժ գույքը ձեռք բերել սեփականության իրավունքով,

2.  ներդնել գույքի նկատմաբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու համակարգ, որով կապահովի գործարքներից բխող իրավունքի պետական գրանցման պահանջը,

3. իրավունքի վերագրանցում իրականացնելու դեպքում կառուցապատողին ազատել  կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի հողամասի բաժնեմասը մինչեւ սույն նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելն օտարելուց առաջացած եւ չվճարված ավելացված արժեքի հարկից, դրա չհայտարարագրման եւ (կամ) չվճարման համար հարկային օրենսդրությամբ հաշվարկված տույժերից ու տուգանքներից:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, քանի որ կնվազեն պետական բյուջեի եկամուտները՝ մինչեւ նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների մասով նոր կառուցապատողի կողմից իրավունքի վերագրանցում իրականացնելու դեպքում կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի հողամասի բաժնեմասի օտարումից առաջացած եւ չվճարված ավելացված արժեքի հարկի, դրա չհայտարարագրման եւ (կամ) չվճարման համար հարկային օրենսդրությամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների չափով: Միաժամանակ, ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել՝ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծերի փաթեթը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: