Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-816-12.06.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-239 քաղաքացիական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 135.1-րդ հոդված՝

«Հոդված 135.1 Գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշումը

1. Պետական գրանցման ենթակա գույքային իրավունքը գրանցելու պահանջն ապահովելու համար գործարքը վավերացնող նոտարի ծանուցման հիման վրա գրանցող մարմնի կողմից կատարվում է գույքի նկատմամբ գույքային  իրավունքի վերաբերյալ նախնական նշում:

2. Նախնական նշումը դադարում է դրանով նախատեսված գույքային իրավունքի հետագա գրանցումով:

3. Անձը, ում գույքի նկատմամբ կատարվել է նախնական նշումը կարող է պահանջել վերացնել այն, եթե դադարել է նախնական նշումով ապահովող իրավունքը, կամ բաց է թողնվել գործարքից ծագող իրավունքների գրանցման ներկայացման համար օրենքով սահմանված  ժամկետը։

Հոդված 2. Օրենսգրքի 170-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետում «կառուցապատման» բառից առաջ լրացնել «հողամասի» բառը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5)-րդ կետ.

«5) կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք:»:

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի`

1. 4-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«4. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում ապագա բնակարանը կամ ոչ բնակելի տարածքը կարող է ծանրաբեռնվել կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքով: Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը` պետական գրանցման։

Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը տարածվում է նաեւ հողամասի եւ ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի վրա:»:

2. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5.Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում  առանձնացված միավորները (բնակարանները, ոչ բնակելի տարածքները) հողամասի եւ ընդհանուր օգտագործման տարածքների բաժնեմասով հանդերձ  քաղաքացիական շրջանառության օբյեկտ են դառնում ավարտված շենքի  պետական գրանցման պահից:»:

3. 6-րդ մասում «Կառուցվող» բառը փոխարինել «Կառուցված» բառով։

4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասեր.

«7. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարության ավարտի  պետական  գրանցումից հետո պայմանագրով սահմանված, բայց ոչ ուշ վեցամսյա ժամկետում, կառուցապատողը կառուցվող անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձին է ներկայացնում՝ կառուցված շենքում անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցելու ակտը եւ հաշվարկային փաստաթուղթը կամ օրենքով սահմանված դեպքերում հարկային հաշիվը։

Կառուցված շենքում անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցելու ակտում նշվում է.

1) կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքի մասին սույն օրենսգրքի 566-րդ հոդվածին համապատասխան տեղեկություններ,

2) կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքի գնի, կատարված կանխավճարային վճարումների եւ առկայության դեպքում՝ գնի չվճարված մասի վճարման պայմանների մասին,

3) կառուցված շենքը կառուցապատողի հաշվին շահագործման հանձնելու ժամկետի մասին:

8. Կառուցված շենքում անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցելու ակտը ենթակա է նոտարական վավերացման, դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման։ Կառուցված բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարանը, ոչ բնակելի տարածքը, ներառյալ դրանց համապատասխան հողամասի եւ ընդհանուր օգտագործման տարածքների բաժնային մասը կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձին սեփականության իրավունքով փոխանցված է համարվում անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցելու ակտի պետական գրանցման պահից։»:

Հոդված 4. Օրենսգրքի 260-րդ հոդվածում «իրավունքի» բառից հետո լրացնել «եւ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի:»:

Հոդված 5. Օրենսգրքի 268-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասեր.

«3. Եթե հիփոթեք սահմանվում է այն հողամասի նկատմամբ, որի վրա կառուցվող շենքերը եւ շինությունները ծանրաբեռնված են կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքով, ապա կառուցվող շենքում  անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձը պահպանում է իր իրավունքները պայմանագրում նշված ծավալով եւ ժամկետներում:

4. Հողամասի, ինչպես նաեւ դրա  վրա կառուցվող կամ կառուցված շենքերի եւ շինությունների վրա բռնագանձում տարածելու եւ  իրացնելու դեպքում հողամասը, ինչպես նաեւ շենքերը եւ շինությունները ձեռք բերողին անցնելիս, իրավունքներից բացի անցնում են նաեւ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձի իրավունքներով ծանրաբեռնումները։»:

Հոդված 6. Օրենսգրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 570.1-րդ հոդված.

«Հոդված. 570.1. Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի առանձնահատկությունները

1. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով պետք է նշվեն ապագայում ձեռք բերվող անշարժ գույքի տարածքը նույնականացնող տվյալները՝ ըստ կառուցվող շինության ճարտարապետաշինարարական նախագծից վերցված հատակագծի, եւ բնութագրվի անշարժ գույքը հանձնելու ժամանակ դրա ներքին հարդարման վիճակի նկարագիրը։

2. Կառուցվող շենքից  անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիրը պետք է նախատեսի ապագայում հանձնվելիք անշարժ գույքի գինը։ Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով կարող է նախատեսվել նաեւ շուկայական գների տատանումների հիմքով պայմանագրի գնի ինդեքսավորման կարգը: Պայմանագրում գնի մասին պայմանի բացակայության դեպքում, պայմանագիրը համարվում է չկնքված: Ընդ որում, չեն կիրառվում սույն օրենսգրքի 440-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` գնի որոշման կանոնները:

3. Եթե կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով  ապագայում հանձնվելիք անշարժ գույքի գինը սահմանված է դրա մակերեսի միավորով կամ դրա չափի այլ ցուցանիշով (միջհարկային բարձրություն եւ այլն), ապա  սեփականության իրավունքի փոխանցման ակտով գինը որոշվում է` ելնելով շենքի կառուցման ավարտից հետո անշարժ գույքի չափագրման տվյալներով  գրանցված չափից:

4. Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով գնորդի կանխավճարային վճարումները պետք է կատարվեն բացառապես կառուցապատողի հատուկ հաշվին, որը բացվում է ՀՀ տարածքում գործող բանկում, գանձապետարանում կամ նոտարի դեպոզիտ հաշվում՝ որպես ենթահաշիվ: Կառուցապատման հատուկ հաշվի մնացորդի դիմաց վճարման ենթակա  տոկոսները փոխանցվում են կառուցապատողի սովորական բանկային հաշիվներին եւ կարող են տնօրինվել կառուցապատողի կողմից:

Շենքի կառուցման ավարտից հետո սեփականության իրավունքի փոխանցման ակտում գնի վճարված լինելու հարցը որոշելիս ստացականով, դրամարկղի մուտքի փաստաթղթով, վկայի ցուցմունքով, հակընդդեմ պարտավորության (ներառյալ գնորդի օգտին հաշվարկված տուժանքի) հաշվանցով հավաստված վճարումները, ինչպես նաեւ վաճառողի պարտատերերին, մասնակիցներին կատարված վճարումներն անտեսվում են:

5. Գնորդի եւ կառուցապատողի միջեւ կարող են համաձայնեցվել բանկում բացված կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի մուտքագրած դրամական միջոցները լրիվ կամ մասնակի հօգուտ գնորդի կամ հօգուտ գնորդի վարկատուի գրավադրման պայմաններ, որպես շենքի կառուցման ավարտից հետո անշարժ գույքը սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի  պարտավորության  եւ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման կառուցապատողի պարտավորության կատարման ապահովման միջոց:  Կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել մինչեւ կառուցվող շենքի շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի շահագործման թույտվության ստացումը բանկում բացված կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցում, որի կիրառման  դեպքերում գրավից ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվներին եւ կարող են տնօրինվել կառուցապատողի կողմից, իսկ գնորդը կրում է կառուցապատողի սնանկության դեպքում չապահովված պարտատեր հանդես գալու ռիսկերը:

6. Կառուցման ընթացքում հողամասի սեփականատիրոջ  իրավունքները լրիվ կամ մասնակի այլ կառուցապատողի անցնելու դեպքում բանկում բացված սկզբնական կառուցապատողի հատուկ հաշվից  նոր կառուցապատողի բանկում բացված հատուկ հաշվին են փոխանցվում վերջինիս անցած կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող գնորդի կուտակած կանխավճարները՝ գնորդի գրավի իրավունքով ծանրաբեռնված, ինչպես նաեւ նոր կառուցապատողին են անցնում գանձապետարանում, նոտարի դեպոզիտում սկզբնական կառուցապատողի հատուկ հաշվում տվյալ գնորդի վճարած միջոցների նկատմամբ իրավունքները: Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով գնի վճարման գնորդի վճարային պարտավորությունը հողամասի նոր սեփականատիրոջ առջեւ չի կարող ավել լինել  կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով սահմանված գնի եւ նոր սեփականատիրոջ կառուցապատման հատուկ հաշվին փոխանցված կանխավճարների տարբերությունից:

7. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարության ավարտի գրանցումից հետո վեցամսյա ժամկետում անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման ակտը չկնքվելու, կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու կամ անվավեր ճանաչվելու  դեպքում գնորդն իրավունք ունի կառուցապատողի հատուկ հաշվից հետ պահանջել վճարած կանխավճարները։  Կառուցապատողն իրավունք ունի հատուկ հաշիվը սպասարկողից պահանջել, որ վերադարձվող գումարից պահվի  կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով սահմանված տուժանք, եթե փոխանցման ակտը չկնքվելու կամ պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու կամ անվավեր ճանաչվելու  հանգամանքների համար պատասխանատու է գնորդը:

8. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարության ավարտի գրանցումից հետո վեցամսյա ժամկետում անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման ակտը չկնքվելու դեպքում գնորդը կարող է օրենքով սահմանված կարգով  պահանջել փոխանցման ակտի հարկադիր կնքում կամ գույքի նկատմամբ սեփականությւան իրավունքի ճանաչում, եթե իր պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են։

9. Անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով անշարժ գույք գնելու իրավունքը կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների նկատմամբ գնորդի իրավունքներով հանդերձ կարող է հատուցմամբ կամ անհատույց օտարվել, գրավադրվել կամ  փոխանցվել այլ անձի համընդհանուր իրավահաջորդության հետեւանքով՝ իրավունքների եւ պարտականությունների առկա ծավալով, այդ մասին տեղեկացնելով կառուցապատողին:

10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում համընդհանուր իրավահաջորդության կարգով կառուցապատողի իրավունքներն ու պարտավորությունները այլ անձանց անցնելու դեպքում (իրավաբանական անձ հանդիսացող կառուցապատողի վերակազմակերպում, ֆիզիկական անձ հանդիսացող կառուցապատողի մահ) կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի դրամական միջոցների նկատմամբ իրավունքները կարող են անցնել միայն կառուցապատողի այն իրավահաջորդին, ում անցել են կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագրով կառուցապատողի պարտավորությունները:

11. Շենքի կառուցման ավարտից հետո կառուցապատողի եւ գնորդի միջեւ  սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումից հետո կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի վճարած առկա  միջոցները փոխանցվում են կառուցապատողի սովորական բանկային հաշվին եւ տնօրինվում են կառուցապատողի կողմից»:

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 902-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը:

Հոդված 8. Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքն ուժի մետ մտնելը նոտարական վավերացմամբ կնքված՝ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերից բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նախնական առուվաճառքի պայմանագրի կողմերի միջեւ սույն օրենքով նախատեսված կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր կնքվելու դեպքում նախնական պայմանագրի շրջանակներում գնորդի կողմից մինչեւ սույն օրենքն ուժի  մեջ մտնելը  գույքի հանդիպական հանձնման եղանակով, ներառյալ՝ հասարակության եւ պետության կարիքների համար գնորդի գույքը կամ գույքային իրավունքը կառուցապատողին կատարված օտարմամբ, կառուցապատողի դրամարկղ, բանկային հաշիվ կամ կառուցապատողի ցուցումով կառուցապատողի  պարտատերերի, մատակարարների, կապալառուների բանկային հաշիվներին դրամական միջոցների վճարման եղանակներով կատարված վճարումները համարվում են կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի գնի կանխավճարներ՝ սույն օրենքով նախատեսված սեփականության իրավունքի փոխանցման ակտը  շենքի կառուցման ավարտից հետո կազմելիս:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության մասին

1. Ընթացիկ իրավիճակ եւ առկա խնդիրներ

Գործող իրավակարգավորումների պայմաններում նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում դեռեւս չկառուցված եւ չառանձնացված բնակարանները եւ ոչ բնակելի տարածքները շրջանառության օբյեկտ են դառնում առանց համապատասխան ապահովվածություն ունենալու: Մասնավորապես այդ օբյեկտների նկատմամբ կնքվում են նախնական պայմանագրեր, որոնցով սահմանված ժամկետներում օբյեկտները շահագործման պատրաստ չեն լինում, որի հետեւանքով խախտվում են քաղաքացիների շահերը, որոնք նախնական պայմանագրում սահմանված ժամկետում չեն կարողանում շահագործել այդ տարածքները: Իսկ կառուցապատողներն էլ նախապես ստանալով կանխավճարները չեն շտապում ավարտին հասցնել շինարարական աշխատանքները: Բացակայում են անհրաժեշտ վերահսկողական մեխանիզմները, որոնց միջոցով կապահովվի շինարարական աշխատանքների ժամանակին իրականացումը: Գործող իրավակարգավորմամբ կառուցվող անշարժ գույքի նկատմամբ հնարավոր է փոխանցել միայն կառուցապատման իրավունքը, ինչն իր հերթին ենթադրում է կառուցապատման պարտավորությունների փոխանցում: Միաժամանակ այդ օբյեկտների նկատմամբ պետական վերահսկողության բացակայության պայմաններում պրակտիկայում բազմաթիվ են չարաշահումները, երբ միեւնուն կառուցվող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ կարող է կնքվել մի քանի նախնական պայմանագրեր:

2. Առաջարկվող լուծումներ

Ներկայացված նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Նախագիծ) ներդրվել է նոր իրավունքի հասկացություն՝ «կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք»: Նախատեսվել են այս իրավունքի իրացման մեխանիզմները: Այս իրավունքի սահմանումը հնարավորություն է տալիս իրականացնել այն նպատակը, ինչին քաղաքացիական իրավունքի սուբյեկտները հասնում էին նախնական պայմանագրեր կնքելով: Նախագծի ընդունման դեպքում կգործի երկու կարգավորում. Պահպանվում է կառուցապատման իրավունքի փոխանցման մեխանիզմը, եւ ներդրվում է կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքը: Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա առաջացած կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը հնարավորություն է տալիս ձեռք բերել ապագայում կառուցվող անշարժ գույքը սեփականության իրավունքով: Միաժամանակ չարաշահումներից խուսափելու համար  Նախագծով ներդրվում է գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու իրավունքը, որով ապահովվում է գործարքներից բխող իրավունքի պետական գրանցման պահանջը: Ուսումնասիրվել է այս ինստիտուտի կիրառման փորձը տարբեր երկրներում (Գերմանիա, Վրաստան, Թուրքմենստան եւ այլն): Իրավունքի վերաբերյալ նախնական նշումը հատկապես կնպաստի նույն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ենթադրող գործարքներ կնքելը կանխելուն, երբ նույն գույքը տարբեր գործարքների միջոցով միաժամանակ օտարվում է մեկից ավելի անձանց: Այս ինստիտուտի ներդրմամբ կապահովվի նոր կառուցվող շենքերի եւ շինությունների նկատմամբ կնքվող գործարքներից ծագող իրավունքների գրանցման հստակությունը: Նախագծով ներդրվել է վերահսկողության մեխանիզմներ բանկի, գանձապետարանի, նոտարների միջոցով: Մասնավորապես վճարումները իրականացվելու են այս մարմինների միջոցով՝ հիմնվելով այն ելակետից, որ կառուցապատողներն իրավունք կունենան ստանալ դրամական միջոցներ միայն շինարարական աշխատանքների որոշակի ծավալ ապահովելու դեպքում:

3. Ակնկալվող արդյունք

Նախագծի ընդունման արդյունքում լուծումներ կտրվեն պրակտիկայում կառուցապատման ոլորտում առաջացող խնդիրներին, կապահովվի կառուցապատողների կողմից իրեն պարտավորությունների պատշաճ կատարումը, նախնական նշման ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա ապահովել գրանցման ենթակա իրավունքների պաշտպանվածությունը եւ կանխարգելել հնարավոր չարաշահումներից, կներդրվի կառուցվող անշարժ գույք ձեռք բերելու նոր մեխանիզմ:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում,  այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է մի շարք փոփոխություններ, մասնավորապես ներդրվել է նոր իրավունքի հասկացություն՝ «կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք», ինչպես նաեւ  Նախագծերով սահմանվում է գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու իրավունքը, որով ապահովվում է գործարքներից բխող իրավունքի պետական գրանցման պահանջը:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն առնչվում են անշարժ գույքի շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով ամրագրվում է «կառուցվող անշարժ գույք գնելու իրավունք» հասկացությունը, ինչպես նաեւ փոփոխվում են կառուցապատվող օբյեկտներից անշարժ գույք ձեռք բերելու մեխանիզմները: Առաջարկվող փոփոխությունները ենթադրում են առավել բարդ վարչարարական ընթացակարգեր, սակայն կարող են նպաստել կառուցապատողների նկատմամբ վստահության բարձրացմանը եւ անշարժ գույքի շուկայում մասնավոր ներդրումների ավելացմանը:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա էական ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1.  ներդնել կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք, ինչը հնարավորություն կտա ապագայում կառուցվող անշարժ գույքը ձեռք բերել սեփականության իրավունքով,

2.  ներդնել գույքի նկատմաբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու համակարգ, որով կապահովի գործարքներից բխող իրավունքի պետական գրանցման պահանջը,

3. իրավունքի վերագրանցում իրականացնելու դեպքում կառուցապատողին ազատել  կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի հողամասի բաժնեմասը մինչեւ սույն նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելն օտարելուց առաջացած եւ չվճարված ավելացված արժեքի հարկից, դրա չհայտարարագրման եւ (կամ) չվճարման համար հարկային օրենսդրությամբ հաշվարկված տույժերից ու տուգանքներից:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական, քանի որ կնվազեն պետական բյուջեի եկամուտները՝ մինչեւ նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների մասով նոր կառուցապատողի կողմից իրավունքի վերագրանցում իրականացնելու դեպքում կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի հողամասի բաժնեմասի օտարումից առաջացած եւ չվճարված ավելացված արժեքի հարկի, դրա չհայտարարագրման եւ (կամ) չվճարման համար հարկային օրենսդրությամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների չափով: Միաժամանակ, ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել՝ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծերի փաթեթը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: