Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8121-11.06.2015-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  2011 թվականի նոյեմբերի 30-ի «Նույնականացման քարտերի մասին» օրենքի  8-րդ հոդվածի 5-րդ մասից  հանել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված` որպես ընտրողի անձը հաստատող փաստաթղթի» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հիմնավորում

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Համաձայն «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար: Քանի որ նույնականացման քարտը կամ դրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ այնպիսի իրավահարաբերություններում, որոնց դեպքում անհրաժեշտ են  անձնագրի կամ անձնագրային տվյալների օգտագործումը, ուստի սույն օրենքի նախագծով  առաջարկվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրական իրավունքը իրացնել նաեւ նույնականացման քարտի միջոցով, միաժամանակ սահմանելով համապատասխան սարքերի ներդրման պարտադիր պահանջ կրկնակի քվեարկությունից խուսափելու համար: Դա էլ իր հերթին առաջացնում է անհրաժեշտություն «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում կատարել համապատսախան փոփոխություն: