Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-344-05.08.2004-ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետեւ՝ օրենսգիրք) 42-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«42. Սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնները եւ նորմաները (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից եւ նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը՝

Սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնները եւ նորմաները (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից եւ նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչեւ տասնապատիկի չափով եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հիսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել 421 հոդվածով՝ հետեւյալ խմբագրությամբ.

«421 Պետական սանիտարական հսկողության մարմինների կողմից տրված հանձնարարականները չկատարելը կամ պետական սանիտարական հսկողության մարմինների կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների եւ վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը.

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչեւ տասնապատիկի չափով եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հիսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»:

Հոդված 3. Օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին պարբերության մեջ «պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 42» բառերից հետո դնել ստորակետ եւ լրացնել «421 -43» բառերը.

Հոդված 4. Օրենսգրքի 236-րդ հոդվածի երկրորդ պարբերության 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնների եւ նորմերի (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից եւ նորմերից) եւ սույն օրենսգրքի 421 հոդվածով նախատեսված խախտումների համար՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետը՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ քսանապատիկի չափով եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հարյուրապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) եւ նրանց տեղակալները՝ տուգանք՝ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ տասնհինգապատիկի չափով եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ ութսունապատիկի չափով»:

Հոդված 5. Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ նորմերը եւ կանոնները խախտելու համար՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետը՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ տասնապատիկի չափով եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հիսնապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) եւ նրանց տեղակալները՝ տուգանք՝ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հնգապատիկի չափով եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երեսնապատիկի չափով»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունը: Գործնականում տարվա ընթացքում մեկ անգամ ստուգված տնտեսվարող սուբյեկտը կարող է մեկ անգամ ենթարկվել վարչական պատասխանատվության (Օրինակ՝ պաշտոնատար անձը 30.000 դրամի չափով տուգանքի), սակայն չվերացնել հայտնաբերված խախտումները, վստահ լինելով, որ երկրորդ անգամ վարչական տույժ չի նշաանակվի: Իսկ հայտնաբերված խախտումների չվերացնելը (Օր՝ դպրոցում, ջրամատակարարման կայանում, սննդի օբյեկտում հակասանիտարական վիճակի վերացման վերաբերյալ տրված հանձնարարականները չկատարելը) կարող է մարդկանց մասայական վարակների եւ համաճարակների իրական վտանգ եւ պատճառ հանդիսանալ: Նշված որոշման նախագծով սանիտարահիգիենիկ եւ սանիտաարահամաճարակային նորմերի եւ կանոնների խախտման համար տուգանքի առավելագույն չափը չի ավելացվում, սակայն նախատեսվում է, որ տարվա ընթացքում կրկին վարչական իրավախախտում կատարելու դեպքում կրկին կարող է տուգանք նշանակվել: