Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-799-18.03.2024-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 9-րդ պարբերությունում վերջակետը փոխարինել միջակետով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ, 11-րդ եւ 12-րդ կետերով.

«10) մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է մշակութային արժեքների փորձաքննություն եւ սույն օրենքով սահմանված կարգով հավատարմագրված եւ հաշվառված է լիազոր պետական մարմնի կողմից.

11) հավատարմագրված մասնագետ՝ ֆիզիկական անձ, ով ունի բարձրագույն կրթություն, որակավորման գործող վկայական, հաշվառված ու հավատարմագրված է լիազոր պետական մարմնի կողմից եւ մատուցում է մասնագիտական ծառայություն.

12) մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն)՝ մշակութային արժեքի արտահանման իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 15-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-րդ կետով՝

«16) տրանսպորտային միջոցներ- արտադրված մինչեւ 1951 թվականը:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկամսյա» բառը փոխարինել «երկամսյա» բառով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետից հանել «արտահանման կամ» բառերը.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ, 6.4-րդ, 6.5-րդ եւ 6.6-րդ կետերով՝

«5.1) հաստատում է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) տալու կարգը.

6.2) հաստատում է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները.

6.3) հաստատում է hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) ժամանակավոր արտահանում եւ վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացության (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգն ու չափանիշները.

6.4) սահմանում է hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն) տալու կարգն ու չափանիշները.

6.5) հաստատում է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը.

6.6) հաստատում է մշակութային արժեքների վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացության (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը.»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետից հանել «արտահանման կամ» բառերը.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 44 -րդ կետով՝

«44 ) տալիս է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն).»:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «հավատարմագրված մասնագետները» բառերից հետո լրացնել «եւ մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները» բառերը:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածը՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով՝

«2.1. Արտահանման համար ներկայացված առարկաները ենթակա են կրկնակի փորձաքննության՝ եթե առկա է հայտատուի կողմից ներկայացված առարկայի կեղծ եւ եզրակացության խեղաթյուրված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:»:

2) 2-րդ մասում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մտնելուց հետո՝ ինն ամսվա ընթացքում:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Նախագծի մշակումը պայմանավորված է 2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման հաստատված N 2-րդ հավելվածի 2.20-րդ բաժնում ընդգրկված առարկաների, ինչպես նաեւ Հանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների եւ հավաքածուների առարկաների, բրածո կենդանիների ոսկորների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին կարգ (2015 թ. ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշման N 12 հավելվածի պահանջների համապատասխանեցմամբ:

Նախագծով լրացվում է օրենքի հասկացությունները՝ (մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպություն, տրանսպորտային միջոցներ, ավելանում է պետության կողմից գնման իրավունքի ժամկետը մեկից դառնում է երկու ամիս, ստեղծվում են լիազորող նորմեր մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգի ու չափորոշիչների սահմանման համար:

Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս օրենքում առկա են մի շարք բացեր հասկացությունների, կրկնակի փորձաքննությունների մասով, որոնք պրակտիկայում առաջացնում են խնդիրներ Հայաստանի համար՝ մասնավորապես ներկայացվում են կեղծ առարկաներ, խեղաթյուրված եզրակացություններ, ինչն էլ խնդիր է դարձնում: Գնման ժամկետի մեկից՝ երկու ամիս դարձնելը պայմանավորված է ՀՀ փոխվարչապետ Տ.Խաչատրյանի հանձնարարականով, քանի որ երբեմ բյուջետային միջոցների վերաբաշխման ժամանակ ի հայտ եկած խնդիրները կարող են ժամանակ պահանջել, որի պարագայում սպառվում է օրենքով նախատեսված մեկ ամիսը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման բնագավառում համակարգված գործունեություն, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացում, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում: Կամրագրվի իրավական նորմ,որը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը սահմանելու մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրումը: Բացի այդ կավելանա պետության կողմից ձեռբերվելիք մշակութային արժեքների գնման ժամկետը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության եւ անվտանգության համակարգված գործունեությունը:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերի ընդունումը կապված է 2021 թվականի օգոստոսի 18-ի ՀՀ կառավարության N 1363-Ա որոշմամբ հաստատված 2021-2026 թթ. ծրագրի 4.9 գլխի Հայկական պատմամշակութային ժառանգության /նյութական եւ ոչ նյութական/ պահպանության, ուսումնասիրության, օգտագործման եւ հանրայնացման շարունակականության ապահովում ու իրավական դաշտի կատարելագործում պարբերություններից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈ՟ԽՈՒ՟ԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մշակութային արժեքների արտահանման եւ ներ՟մուծ՟ման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփո՟խություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն