Armenian ARMSCII Armenian
Կ-6874-23.10.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածում.

1. 3-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ. «Սույն օրենքի իմաստով նվեր չեն համարվում ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը:»:

2. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Դատավորը կարող է ընդունել միայն հետեւյալ նվերները.

1) պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաեւ աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.

2) կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով՝ մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.

3) օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները.

4) օրենքով սահմանված դեպքերում որպես պարգեւատրում, պետական պարգեւ կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույքը:»:

3. 6-րդ մասում «1-ին եւ 4-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին եւ 3-րդ կետերով» բառերով:

4. 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի 6-րդ եւ 9-րդ մասերի հիման վրա պետական սեփականություն դարձող նվերները տնօրինվում են «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ամփոփաթերթ