Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-731-04.03.2015-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԱՐԱԴՐԱՄՈՎ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան:

Սույն  օրենքը ուղղված է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար ազգային արժույթի փոխարժեքի տատանման բացասական ազդեցության նվազեցմանը, որոնք տարադրամով վարկերի եւ փոխառությունների գծով ունեն կնքված կազմակերպությունների հետ չկատարված պարտավորություններ:

Նվազեցումը իրականացվելու է տարադրամով վարկային եւ փոխառության պայմանագրերով ամրագրված չկատարված պարտավորությունների վերակառուցմամբ եւ տարադրամով տրամադրված վարկերի եւ փոխառությունների վերաձեւակերպմամբ Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի:

Հոդված 2. Վարկային եւ փոխառնության պայմանագրային պարտավորությունների վերակառուցում:

Բանկային, վարկային եւ այլ կազմակերպությունները, որոնք վարկատու են հանդիսանում վարկային եւ փոխառնական պայմանագրերով անկախ իրենց կազմակերպաիրական ձեւից եւ տեղից, ՀՀ այն քաղաքացիների դիմումների հիման վրա, որոնք տարադրամով հիփոթեքային ապահովմամբ վարկային եւ փոխառնական չկատարված պայմանագրային պայմանավորություններ ունեն, պարտավոր են իրականացնել պարտավորությունների վերակառուցում, սույն օրենքով նախատեսված կարգով եւ պայմաններով:

Վարկատուներին արգելվում է ի շահ իրենց եւ երրորդ անձանց վարկառուներից պահանջել ցանկացած հավելավճար, կանխավճար եւ այլ վճարում, ներկա օրենքով նախատեսված պայմաններով եւ կարգով վարկային եւ փոխառնական պայմանագրային պարտականությունների վերակառուցվածքայնացման ընթացքում:

Հոդված 3. Վարկային եւ փոխառնության պայմանագրային պարտավորությունների վերակառուցման կարգը:

Վարկային եւ փոխառնության պայմանագրային պարտավորությունների վերակառուցումն իրականացվում է վարկային եւ փոխառնական պայմանագրերով նախատեսված պայմանագրի օգտագործման համար որոշված վճարումների եւ վարկային պարտավորությունների մնացորդը Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով վերահաշվարկման եւ ամրագրման միջոցով, ինչի վերաբերյալ վարկատուի եւ վարկառուի միջեւ արձանագրվում  է հավելյալ համաձայնագիր:

Համաձայնագիրը ստորագրվում է երկու կողմերի միջեւ, վերակառուցման վերաբերյալ վարկառուի կողմից վարկատուին դիմելուց հետո, 30 օրացուցային օրը չգերազանցող ժամանակահատվածում:

Վարկային (փոխառնական) պայմանագրային պարտավորությունների չափը ՀՀ ազգային արժույթով  (հիմնական պարտավորությունների գումարը , տուգանքների վճարների գծով պարտքեր, կանխավճարներ ցանկացած այլ վճարումներ եւ վարկի տնօրինման վճարային պարտավորություններ, որոշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից վարկային, փոխառնական պայմանագրի կնքման ամսաթվով, տարադրամի եւ ՀՀ ազգային արժույթի պաշտոնական Փոխարժեքի հիման վրա :

Վարկի օգտագործման համար վճարի չափը որոշվում է կողմերի միջեւ վարկավորման (փոխառնական) պայմանագրին  հավելյալ համաձայնագրով:

Վերակառուցումից եւ վերահաշվարկից հետո վարկի օգտագործման համար նախատեսված վճարի չափը չի կարող լինել ավելին քան 12,2 տոկոս:

Վարկային (փոխառնական)  պայմանագրերի այլ պայմաններ չեն կարող փոխվել վարկառուի համար նախատեսված պայմանների վատթարացման ձեւով:

Այն վճարումները, որոնք կատարվել էն վարկային (փոխառնական) պայմանագրով մինչեւ պարտավորությունների վերակառուցման իրականացումը, վերահաշվարկի ենթակա չէ:

Ներկա օրենքին համապատասխան  չեղյալ է համարվում վարկառուի պարտականությունների չափի եւ վարկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների միջեւ գումարի տարբերությունը :

Հոդված 4. Արտարժութային վարկային պայմանագրերով նախատեսված պարտքերի մարման պայմանները:

Տարադրամային վարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների վերակառուցման իրականացումից հետո վարկային պարտքերի մարումը իրականացվում է վարկառուի կողմից  ազգային արժույթով, հավելյալ պայմանագրի,  վճարումների ժամանակացույցի,  եւ վարկային (փոխառնական) պայմանագրերին համապատասխան:

Հոդված 5. Վարկային եւ փոխառնության պայմանագրային պարտավորությունների վերակառուցուման ժամկետները:

 Վարկային եւ փոխառնության պայմանագրային պարտավորությունների վերակառուցումը վարկատուի կողմից իրականացվում է վարկառուի դիմելու օրվանից, ոչ ուշ քան 30 օրացուցային օրվա ընթացքում:

Սույն օրենքը ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում արգելվում է այն վարկառուների (պարտապանների) անշարժ գույքի պարտադրաբար օտարումը, որոնց վարկային պարտավորությունները պետք է կառուցվածքայնացվեն սույն օրենքի հիմման վրա:

Վարկառուներին արգելվում է  փոխզիջել վարկային եւ փոխառնական պայմանագրերի պահանջի իրավունքը, ինչպես նաեւ փոխանցել իրավունքը երրորդ անձանց առանց վարկառուի գրավոր համաձայնության, սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:

Հոդված 6. Պարտավորությունների կատարման պայմանների ապահովումը;

Տարադրամով արտահայտված, ֆիզիկական անձանց կողմից, վարկային պարտականությունների չկանոնակարգված կատարման արդյունքում առաջացած տույժերի եւ տուգանքների գումարները, մինչեւ գործող պայմանագրերի վերակառուցման վերաբերյալ հավելյալ համաձայնությունների կնքումը, չեղյալ են համարվում, փոխառնություններով եւ վարկային պայմանագրերով նախատեսված վերակառուցվածքայնացման իրականացման հետ միաժամանակ:

Հոդված 7. Վարկային գրավի նկատմամբ  վարկատուի կողմից դիմելու կարգը:

Սույն օրենքի առաջին հոդվածի հիման վրա վերակառուցման իրականացումից հետո, եթե բացակայում են վարկառուի կողմից վարկային պարտավորությունների իրականացման հնարավորությունները, վարկառուն դիմումի միակողմանիորեն իրավունք է ստանում գրավի առարկան վարկատուին փոխանցելու համար:  Վարկատուն պարտավոր է գրավի առարկան ընդունել դիմումը ստանալուց 30 օրվա ընթացքում:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գրավի առարկան վարկառուին փոխանցելու վարկատուի կողմից հայտարարություն ներկայացնելը հիմք է հանդիսանում վարկով ունեցած պարտավորությունների դադարեցման համար, սկսված վերը նշյալ հայտարարության ներկայացման օրվանից, նույնիսկ եթե գրավի արժեքը բավարար չէ վարկատուի պահանջների լիակատար բավարարման համար: Նշված դեպքում վարկառուի կողմից վարկով ստացված պարտավորությունների գումարի չափի եւ վարկատուի կողմից գրավի առարկայի իրացման արդյունքում ստացված գումարի միջեւ տարբերությունը չեղյալ է համարվում վարկատուի կողմից:

Հոդված 8. Ամփոփիչ դրույթներ

1. Տվյալ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ օրենքները եւ ենթաօրենսդրական ակտերը կիրարկվում են այն մասով, որը չի հակասում տվյալ օրենքին:

2. ՀՀ կառավարությունը  սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում կմշակի օրենսդրական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված քաղաքացիների պարտավորությունների վերակառուցման արդյունքում առաջացած պայմաններում, վարկային եւ բանկային կազմակերպություններին աջակցության գործողությունների ծրագիր:

3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում  2016 թվականի հունվարի 1-ից:
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԱՐԱԴՐԱՄՈՎ ՎԱՐԿԵՐԻ  ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Դեռեւս անցյալ տարվա վերջից Հայաստանում դրամի արժեզրկումը դոլարի եւ եվրոյի նկատմամբ հանգեցրել էր քաղաքացիների զանգվածային աղքատացման եւ բարդագույն իրավիճակ է ստեղծել տարադրամով վարկեր ունեցող ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց համար: Հազարավոր մարդիկ արդեն իսկ չեն կարողանում վճարել իրենց վարկային պարտավորությունների համար: Տեղի է ունենում քաղաքացիների անշարժ եւ շարժական գույքի գների անկում, ինչը բարդացնում է մարդկանց կանխատեսելի վիճակը: Ենթադրում եմ, որ մոտակա ժամանակահատվածում բազմաթիվ անձինք չեն կարողանալու վճարել իրենց դոլարային, հիփոթեքային վարկերով պարտավորությունները, ինչի արդյունքում կարելի է սպասել հիփոթեքային բնակարանների մասսայական վաճառք, ինչը իր հերթին ավելի կիջեցնի անշարժ գույքի լիկվիդայնության մակարդակը: Քաղաքացիները իրենց կամքից անկախ հայտնվել են խիստ վտանգավոր վիճակում: Անվճարունակության եւ հնարավոր սնանկացումների արդեն բարձրացող ալիքը, կարող է հանգեցնել սոցիալական վիճակի բարդացման: Ի հավելումն նշվածի, բանկերը ներկայումս ավելացնելով տնտեսության դոլարացումը, դրամով երկարաժամկետ վարկեր համարյա  չեն տրամադրում: Իսկ եթե նույնիսկ տրամադրում են, ապա  դոլարով եւ եվրոյով եւ բարձրացված տոկոսադրույքներով: Վարվող քաղաքականությունը նպաստում եւ նպաստելու է դրամի արժեզրկմանը: Տվյալ իրավիճակում անհրաժեշտ են շուտափույթ լուծումներ, առաջին հերթին մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու եւ ազգային արժույթի ամրապնդման նպատակով` բնականաբար բանկերի համար ունենալով ամորտիզացիոն մեխանիզմներ: Նշված օրենքի նախագիծը ընդունվելու դեպքում, հնարավորություն կընձեռի` 1.կամովին կերպով, տարադրամային վարկերը վերակառուցվածքայնացնել  դրամական վարկերի, 2.կասեցնել վարկառուների մեծաքանակ սնանկացումները եւ անվճարունակությունը, 3.կանխարգելել սոցիալական լարվածության աճը, 4.ամրապնդել մեր ազգային արժույթի դիրքերը, 5.խուսափել  բնակարանային շուկայում գների կտրուկ անկումից եւ այլն: «Օրինաց երկիր» կուսակցությունը, ուսումնասիրելով արտասահմանյան` մասնավորապես Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի փորձը, նախաձեռնել է եւ շրջանառության մեջ է դնում օրենքի համապատասխան նախագիծ, մեր քաղաքացիների տարադրամով արտահայտված վարկերի վերակառուցման վերաբերյալ: