Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7282-24.02.2015-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6.1-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի 2-րդ կետում «դեպքում» բառը փոխարինել «կամ ծանուցված գործունեության դադարեցնելու դեպքերում» բառերով.

2. 1-ին մասի 3-րդ կետի՝

ա. 1-ին պարբերությունում «համար» բառից առաջ լրացնել «կամ ծանուցված գործունեության դադարեցման» բառերը.

բ. 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե տարեկան պետական տուրք վճարողն իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմումը լիազոր մարմին ներկայացնում է հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից հետո, ապա դրա բավարարման դեպքում հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում` այդ օրվանից) սկսած հաշվարկվում է միայն տույժ` մինչեւ գործողության կամ ծանուցված գործունեության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումի ներկայացման օրը: Եթե դիմումում նշված է ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը, ապա տույժը հաշվարկվում է մինչեւ իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմումի ներկայացման օրը.».

3. 1-ին մասի 4-րդ կետում բոլոր տեղերում «կամ որակավորման» բառերը փոխարինել «, որակավորման կամ ծանուցման» բառերով.

4. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«Արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողությունը կամ ծանուցված գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցվելու դեպքում (բացառությամբ կասեցված լինելու ժամանակահատվածում դիմումի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության ուժը կորցրած ճանաչման դեպքերի կամ ծանուցված գործունեության դադարեցման դեպքերի) հերթական տարեկան պետական տուրքերի գումարները ենթակա են վճարման անկախ արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության կամ ծանուցված գործունեության կասեցման հիմքերից ու ժամկետներից:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «ժբ» կետից հետո լրացնել նոր «ժգ» կետ հետեւյալ բովանադկությամբ.

«ժգ) օրենքով սահմանված դեպքերում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացված անձանց հաշվառելու համար:»:

Հոդված 3. Օրենքի  19-րդ հոդվածի 18-րդ կետի 18.8.1, 18.14,18.14.1,18.14.2,18.14.3, ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել նոր 50-րդ եւ 51-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ՝

«50. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման ծանուցում ներկայացրած անձնաց հաշվառելու համար`

ա) Երեւան քաղաքում` տարեկան  բազային տուրքի 1000-ապատիկի չափով,

բ) Մարզկենտրոններում` տարեկան   բազային տուրքի 500-ապատիկի չափով,

գ) Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով:

51. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման համար՝ տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով»:

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Օրենքով սահմանված դեպքերում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձանց հաշվառելու համար պետական տուրք սահմանված լինելու դեպքում համապատասխան ծառայության մատուցում կամ գործողության իրականացում է համարվում լիազոր մարմնի պաշտոնական կայքում համապատասխան անձին հաշվառելը:»:

Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածի՝

1. 3-րդ պարբերությունում «տրման» բառից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված դեպքերում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացված անձանց հաշվառման» բառերը.

2. 4-րդ պարբերությունում բոլոր տեղերում «գործողությունը» բառից հետո լրացնել «կամ ծանուցված գործունեությունը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 35-րդ հոդվածի՝

1. 5-րդ պարբերությունում «պարտավորության ժամանակահատվածը» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով սահմանված դեպքերում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման մասով միայն պարտավորության ժամանակահատվածը» բառերը.

2. 6-րդ պարբերությունում «գործողության» բառից հետո լրացնել «ծանուցված գործունեության» բառերը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

1. Անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից  (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկություններ համապատասխան ոլորտի կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Աշխատակազմի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվել են ձեռնարկատիրության ոլորտի կարգավորումները, մասնավորապես`      Հայաստանի Հանրապետությունում առեւտրի եւ ծառայությունների վայրի կազմակերպիչի լիցենզավորման գործընթացը, առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայություններ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները:

1.Գործող կարգավորումների համաձայն Հայաստանի Հանրապետությունում առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան լիցենզիա, որը բարդ լիցենզիայի տեսակ է եւ տրամադրվում է անժամկետ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Առեւտրի իրականացման վայրի լիցենզիա ստանալու նպատակով անձը լիցենզավորող մարմին է ներկայացնում ՀՀ կառվարության 2009թ. մարտի 5-ի N287-Ն որոշմամբ հաստատված պահանջվող փաստաթղթերը (հայտ, առեւտրի իրականացման վայրի տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման վկայականների պատճենները եւ առեւտրի իրականացման վայրում վաճառատեղերի եւ այլ անհրաժեշտ կառույցների տեղաբաշխման սխեմաները, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը): Ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրվում են համապատասխան մարմնում եւ 30 օրվա ընթացքում հայտը բավարարվում է կամ համապատասխան հիմնավորմամբ մերժվում է:

Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպիչն իր հաշվին լիցենզավորման ենթակա առեւտրի իրականացման վայրում առեւտրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջեւ ցանցային կապուղիների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներդնում ու շահագործում է համակարգչային տեղեկատվական տվյալների շտեմարան, ապահովում է յուրաքանչյուր վաճառատեղի (այդ թվում` առեւտրի օբյեկտի) եւ հարկային մարմնի համար տեղեկատվական տվյալների շտեմարանին միանալու հնարավորությունը եւ տեղեկատվական միասնական համակարգի անխափան աշխատանքը:

Լիցենզավորող մարմինը հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը ներկայացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է ներկայացնում տեղեկանք հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտի համարների համապատսախանության կամ անհամապատասխանության վերաբերյալ ինչի հիման վրա լիազոր մարմինը լիցենզիա է տրամադրում հայտատուին կամ մերժում է դրա տրամադրումը:

Ներկայումս առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչի գործունեության լիցենզիա ունի 80 կազմակերպություն, որից 43-ը Երեւան քաղաքում, 27-ը՝ մարզկենտրոններում եւ 10-ը՝ Երեւան քաղաքից եւ մարզկենտրոնից դուրս: 2011թ. առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչի լիցենզիա է ստացել 8 հայտատու (իրավաբանական անձ եւ անհատ ձեռնարկատեր), որից 5-ը՝ Երեւան քաղաքում, իսկ 3-ը մարզկենտրոններում: 2012թ.  առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի լիցենզիա է ստացել 7 հայտատու, որից 2-ը Երեւան քաղաքում, 3-ը՝ մարզկենտրոնում, 2-ը՝ Երեւան քաղաքից եւ մարզկենտրոնից դուրս (Ներկայացված տվյալները համաձայն ՀՀ  էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքի): Ընդհանուր առմամբ 2012թ. պետական բյուջե տուրքերի մուտքերը տվյալ լիցենզիայի մասով կազմել են 59 500 000 ՀՀ դրամ:  Միաժամանակ՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվում է, որ Երեւան քաղաքում առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչի գործունեության լիցենզիայի պետական տուրքը տարեկան՝ 1 մլն, մարզկենտրոններում՝  500 հազ, իսկ Երեւան քաղաքից եւ մարզկենտրոնից դուրս 300 հազ ՀՀ դրամ է:

Լիցենզավորման գործընթացը ժամանակի կորուստ է առաջացնում նման գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձանց համար:

2. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) որոշ ձեւակերպումներ ժամանակավրեպ են եւ աննպատակահարմար, մասնավորապես՝

1) օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետում նշվում է, որ վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքի գնապիտակ պետք է ստորագրվի պաշտոնատար անձի կողմից, որը գտնում ենք աննպատակահարմար է եւ ժամանակի ավելորդ կորուստ կարող է առաջացնել տնտեսվարողի համար,

2) օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասի բ) ենթակետում նշվում է, որ ուղեկցող հաշվարկային փաստաթղթում պետք է պարտադիր նշված լինի վառարանից արտադրանքի հանման ժամը, որը անվերահսկելի պահանջ է,

3) օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ կետում նշվում է, որ հանրային սննդի օբյեկտի վաճառողը կամ աշխատողը՝ բարմենը, մատուցողը պետք է ունենան համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստավածության մասին դիպլոմ կամ վկայական, սույն դրույթը կարող է խոչընդոտ առաջացնել այն անձանց համար ովքեր (օր. ուսանողները) ցանկություն են հայտնում կարճաժամկետ (սեզոնային) աշխատանք իրականացնել,

4) օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է անմիջականորեն վաճառք իրականացնող աշխատողին ներկայացվող պահանջները, սակայն տվյալ պահանջի խախտման համար որեւէ պատասխանատվության միջոց սահմանված չէ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը անհրաժեշտ է իրականացնել սույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման ու վերանայման, կարգավորումների հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի նվազեցման միջոցով, հաշվի առնելով այլ պետությունների մասնավորապես ԵՄ անդամ պետությունների ուսումնասիրված փորձը, որոնց կարգավորումները տարբեր գնահատականների համաձայն համարվում են բարենպաստ տվյալ ոլորտի զարգացման եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների տեսանկյունից՝ առաջարկվում է.
 


5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի ոլորտի կարգավորման եւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանների  բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը, կարգավորումների հետ կապված տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատումը:

Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի լիցենզավորման գործընթացը ծանուցման փոփոխման արդյունքում տնտեսավարող սուբյեկտների ծախսերը կնվազեն 103 970 791 ՀՀ դրամով կամ կարգավորման հետ կապված ծախսերը կնվազեն 72,28 տոկոսով:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, նախատեսվում է՝

1)  հանել առեւտրի իրականացման վայրի կազմակերպման եւ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման համար լիցենզավորման պահանջը եւ նշյալ գործունեության տեսակները դարձնել ծանուցման ենթակա գործունեության տեսակներ,

2)  հանել վերոնշյալ գործունեության տեսակների լիցենզիաների համար սահմանված պետական տուրքը եւ սահմանել պետական տուրք այդ գործունեության իրականացման համար ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման համար,

3)  ուժը կորցրած ճանաչել առեւտրի իրականացման վայրի լիցենզավորված կազմակերպչի կողմից լիցենզավորող մարմնին օրենքով սահմանված ժամկետներում հաշվետվություն չներկայացնելու, ինչպես նաեւ ներկայացված հաշվետվություններում սխալ տեղեկություններ ներառելու համար վարչական տուգանքները:

Ելնելով վերոշարադրյալից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի եւ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխանաբար 169-րդ եւ 188-րդ հոդվածներով սահմանված են պատասխանատվության միջոցներ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար, որոնք օրենքների փաթեթի ընդունման դեպքում այլեւս կիրառելի չեն լինի խնդրո առարկա գործունեության տեսակների համար՝ գտնում ենք, որ օրենքների Նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել բացասական:

Միաժամանակ Նախագծերի փաթեթի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:                                                                                                                                                           Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն`  հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվում է.
 

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունմամբ կբարելավվի ոլորտի կարգավորումը, մասնավորապես` կկրճատվի վարչարարությունը եւ կնվազեն կարգավորումից բխող ավելորդ պահանջները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ:

Նախագծերով նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` առեւտրի իրականացման վայրի կազմակերպչին տրամադրվող լիցենզիան փոխարինել` գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող անձի կողմից ծանուցմամբ, ուժը կորցրած ճանաչել  հանրային սննդի օբյեկտում աշխատող՝ բարմենին, մատուցողին  մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի առկայության պարտադիր պահանջները, ինչը նշված գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծի դրական մրցակցային միջավայր:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր)` կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի        «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  դրական ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: