Armenian ARMSCII Armenian
Պ-7431-14.12.2023,05.02.2024-ՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 71-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 16-րդ կետի «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառը.

2) 210-րդ կետի «կամ մերձավորի» բառերից հետո լրացնել «,զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 9-րդ կետի «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը.

2) 15-րդ կետի «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառը:

Հոդված 3. Օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ մասի 4-րդ կետերի «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անչափահասի նկատմամբ,

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

4) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,

5) շահադիտական դրդումներով,

6) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ,

7) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

3) անչափահասի նկատմամբ,

4) շահադիտական դրդումներով,

5) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ,

6) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 7-րդ կետի «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել « , զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը.

2) 13-րդ կետի «կրոնով» բառից հետո լրացնել «սեռով,» բառը:

Հոդված 7. Օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 9-րդ կետի «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը.

2) 15-րդ կետի «կրոնով» բառից հետո լրացնել «սեռով,» բառը:

Հոդված 8. Օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը:

Հոդված 9. Օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) հղի կնոջ նկատմամբ,

2) անչափահասի նկատմամբ,

3) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,

4) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ,

5) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից`

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով:»:

Հոդված 10. Օրենսգրքի 188-րդ հոդվածի՝ 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հղի կնոջ նկատմամբ,

2) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

4) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

5) այլ պետություն տեղափոխելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:»:

Հոդված 11. Օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «մերձավոր ազգականի,» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,» բառերը:

Հոդված 12. Օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառը:

Հոդված 13. Օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 6-րդ կետի «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել « , զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը.

2)10-րդ կետի «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառը:

Հոդված 14. Օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 4-րդ կետի «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել « , զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը.

2) 8-րդ կետի «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառը:

Հոդված 15. Օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) 6-րդ կետի «մերձավոր ազգականի» բառերից հետո լրացնել « , զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը.

2) 10-րդ կետի «կրոնով,» բառից հետո լրացնել «սեռով,» բառը:

Հոդված 16. Օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրույթամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

2) հղի կնոջ նկատմամբ,

3) անչափահասի նկատմամբ,

4) առանձին դաժանությամբ,

5) մի խումբ անձանց կողմից,

6) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,

7) առեւանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ,

8) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կամ

9) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:»:

Հոդված 17. Օրենսգրքի 196-րդ հոդվածից հետո լրացնել նոր 196.1-ին հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 196.1 Հետամտումը

1. Հետամտելը՝ անձին հետեւելը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նրա բնակության, աշխատանքի կամ ուսման, զբաղմունքի վայր այցելելու միջոցով կամ այլ եղանակով անցանկալի հաղորդակցության մեջ ներգրավելը կամ ներգրավելու փորձ կատարելը, անձնական իրերի վրա հետքեր թողնելը, անձի տվյալներով առցանց հաշիվներ բացելը, եթե այդ արարքը կատարվել է պարբերաբար եւ անձի մեջ վախ կամ անհանգստություն է առաջացրել իր կամ իր մերձավորի անվտանգության համար կամ ստիպել է էապես փոխել իր կենսակերպը կամ այն փոխելու իրական անհրաժեշտություն է առաջացրել

պատժվում է՝ հանրային աշխատանքներով՝ երկու հարյուրից երկու հարյուր յոթանասուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

2) հղի կնոջ նկատմամբ,

3) անչափահասի նկատմամբ կամ

4) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 18. Օրենսգրքի 200-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 19. Օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

2) տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով,

3) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

4) անչափահասի նկատմամբ,

5) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ

կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 20. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի եւ 2-րդ մասի 1-ին կետի «կամ մերձավորի» բառերից հետո լրացնել «, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը:

Հոդված 21. Օրենսգրքի 260-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի «կամ մերձավորի» բառերից հետո լրացնել «զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ» բառերը.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ,

2) կատարվել է ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ,

3) կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,

4) կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից,

5) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

6) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

7) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 22. Օրենսգրքի 508-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. «Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերերից որեւէ մեկով, ինչպես նաեւ 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-4-րդ կետերից որեւէ մեկով նախատեսված պահանջն ընտանիքում եւ կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից չկատարելը՝ պատժվում է հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:»:

Հոդված 23. Եզրափակիչ մաս

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հարջորդող տասներորդ օրը: