Armenian ARMSCII Armenian
Կ-76416-16.01.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ընտանեկան օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 97-րդ եւ 98-րդ հոդվածներում «կատարողական թերթի» բառերը փոխարինել «դատական ակտի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 100-րդ հոդվածում.

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ կամ դատարանի վճռով սահմանված չափով ալիմենտի բռնագանձումը, ինչպես նաեւ ալիմենտային պարտքի բռնագանձումը կատարվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:»:

2) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 101-րդ հոդվածում`

1. 1-ին մասում «կատարողական թերթի» բառերը փոխարինել «դատական ակտի» բառերով, իսկ «կատարողական թերթը» բառերը փոխարինել «հարկադիր կատարման դիմումը» բառերով.

2. 2-րդ մասում «կատարողական թերթի» բառերը փոխարինել «դատական ակտի» բառերով:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին եւ 3-րդ հոդվածները գործում են «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի եւ դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգը ներդրվում է մինչեւ 2025 թվականի ապրիլի 1-ը: