Armenian ARMSCII Armenian
Կ-7646-16.01.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 8-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով.

2) 3-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասում ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով» բառերը փոխարինել ««Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: