Armenian ARMSCII Armenian
Կ-7642-16.01.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա2 » կետով.

«ա2 ) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար.»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում.

1. 1-ին մասի 10-րդ կետի «ժ» ենթակետում «կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու» բառերը փոխարինել «կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու» բառերով.

2. 1-ին մասի 11-րդ կետի «ժ» ենթակետում «կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու» բառերը փոխարինել «կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու» բառերով:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 9-րդ կետի «ա» ենթակետում «կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու» բառերը փոխարինել «կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու» բառերով.

2) 1-ին մասի 12-րդ կետում «համար կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «ներկայացնելու» բառով:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.2-րդ հոդվածով.

«Հոդված 9.2.  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափով.
 
1. Կատարողական վարույթի
մասնակիցներին վարույթի նյութերից
պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար`
բազային տուրքի 20 տոկոսի եւ
պատրաստված յուրաքանչյուր էջի համար`
բազային տուրքի 10 տոկոսի չափով:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: