Armenian ARMSCII Armenian
Կ-7641-16.01.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ»:

Հոդված 2. Օրենքի 88-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «ենթակա են կատարման» կատարման բառերը փոխարինել «ենթակա են հարկադիր կատարման» բառերով.

2) 1-ին եւ 2-րդ մասերում ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել ««Կատարողական վարույթի մասին»» բառերով.

3) 2.1. մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1. Պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումը հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ներկայացվում «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:»:

4) 3-րդ, 4-րդ, 4.1.-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: