Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3391-20.07.2004-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (2001 թվականի 28 դեկտեմբերի, ՀՕ-293, այսուհետ՝ օրենք) 9-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 831 -րդհոդվածով.

«Հոդված 831 . Հեռուստառադիոընկերությունների կողմից ծխախոտի եւ ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաեւ մանկապատանեկան հեռուստառադիոհաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրքսանապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուհիսունապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից: 
  

Հ ի մ ն ա վ ո ր ո ւ մ

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եւ դրանից բխող ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների անհրաժեշտության մասին

1. Գնալով ավելանում է Հայաստանի Հանրապետությունում ծխողների թիվը:

2. Ծխախոտի չարաշահումը վնաս է մարդկանց առողջությանը եւ ավելացել են սրտանոթային, թոքային, շնչառական հիվանդությամբ տառապողների թիվը։

3. Ծխողների համար սահմանված կարգով տարածքներ չհատկացնելն ազդում է չծխողների առողջության վրա:

4. Չի կանոնակարգված ծխախոտի վաճառքն անչափահասներին եւ անչափահասների միջոցով

5. Անհրաժեշտություն է առաջանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում սահմանել տուգանքներ` վաճառքը խախտելու դեպքում:

6. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում առաջանում է անհրաժեշտություն իր լիազորությունների շրջանկներում պատասխանատվության ենթարկել՝ ծխախոտի գովազդ հեռարձակելու դեպքում։

7. Գնալով մեծանում է միջազգային պայքարը ծխախոտի դեմ, եւ հարկ ենք համարում նշել, որ սույն նախաձեռնությունը համահունչ է Միջազգային առողջապահական կազմակերպության կողմից ընդունած Հակածխախոտային կոնվենցիայի սկզբունքներին։