Armenian ARMSCII Armenian
Կ-7471-19.12.2023-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 47.3 հոդվածում կատարել հետեւյալ փոփոխություններն ու լրացումները.

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված դեղեր արտադրելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը, ինչպես նաեւ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած  դեղեր իրացնելը կամ բաշխելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի`

1) մինչեւ 5 փաթեթ, այդ թվում՝ խախտված, քանակի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.

2) 5 եւ ավելի փաթեթ, այդ թվում՝ խախտված, քանակի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:»:

2) 5-րդ մասում «անցած» բառից հետո լրացնել  «կամ  շրջանառությունը դադարեցված»    բառերով:

3) 6-րդ մասում «կաթիլաներարկման լուծույթներ» բառերը փոխարինել «ստերիլ դեղաձեւեր» բառերով:

4) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «7.Դեղատոմսով բաց թողնվող դեղերը առանց դեղատոմսի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձեւաթղթերի վրա դուրս գրված դեղատոմսերով իրացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:»:

5) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձեւաթղթերի վրա դեղատոմսերի դուրսգրումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:»:

6) 20-րդ մասում «մեծածախ իրացման» բառերից հետո լրացնել «կամ դեղատնային գործունեության» բառերը:

7) լրացնել հետեւյալ բովանդակության 20.1 մասով.

«20.1 Դեղեր ներմուծողի կողմից առանց սերիայի բացթողում իրականացնելու կամ  ներմուծման հավաստագրման ընթացքում օրենքին համապատասխան պարտավորագրով ստանձնած պարտավորություններն առանց կատարելու դեղեր իրացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի  չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 47.4 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«47.4.Բժշկական արտադրատեսակների եւ բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը

Գովազդատուի կողմից բժշկական արտադրատեսակների կամ բուժական մեթոդների գովազդը առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության, ինչպես նաեւ թույլտվության պայմանների խախտմամբ՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից չգրանցված կամ բժշկի հատուկ նշանակում կամ հսկողություն պահանջող բժշկական արտադրատեսակների կամ չլիցենզավորված սուբյեկտների գովազդ տարածելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին անգամ կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 169-րդ  հոդվածի առաջին մասում  «(բացառությամբ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման)» բառերից  հետո լրացնել  հետեւյալ բառերը.

«կամ միեւնույն տնտեսվարող սուբյեկտի կողմից միաժամանակ դեղերի մանրածախ եւ մեծածախ իրացման գործունեությամբ զբաղվելը»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից վեց ամիս հետո: