Armenian ARMSCII Armenian
Պ-7434-14.12.2023-ՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-139-Ն օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 222.11-րդ հոդվածի 1-ին մասը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ.

«1.«Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանքիում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ՝ հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները»:

Հոդված 2. Օրենսգրքի 222.11-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ.

«2. «Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանքիում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումի պարագայում դատարանը սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում նշված որոշումներից մեկը կայացնում է հայցադիմումն ստանալուց հետո՝ 36 ժամվա ընթացքում»:

Հոդված 3. Օրենսգրքի 222.11-րդ հոդվածի 3-րդ մասը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ.

«3.Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վերաբերյալ գործերով ծանուցագիրը հայցվորին, պատասխանողին եւ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձին կամ նրա օրինական ներկայացուցչին ուղարկվում է դատական նիստը նշանակվելուց հետո՝ անհապաղ: Հրապարակային ծանուցումը չի կարող օգտագործվել որպես ծանուցման եղանակ»:

Հոդված 4. Օրենսգրքի 222.11-րդ հոդվածի 4-րդ մասը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ.

«4. «Ընտանքիում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանքիում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանքիում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումը դատարանը քննում եւ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ 48 ժամվա ընթացքում»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն օրվան հարջորդող տասներորդ օրը: