Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6931-19.12.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 170.14-170.16-րդ հոդվածներով.

«Հոդված 170.14. Առանց առավելագույն մանրածախ գնի մակնշման ծխախոտի արտադրանք իրացնելը

Ծխախոտի արտադրանք արտադրողների եւ (կամ) ներմուծողների կողմից առանց առավելագույն մանրածախ գնի մակնշման ծխախոտի արտադրանք իրացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով:

Ծխախոտի արտադրանք վաճառողների կողմից առանց առավելագույն մանրածախ գնի մակնշման ծխախոտի արտադրանք վաճառելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով գերազանցում է տասը հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Հոդված 170.15. Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կանոնները խախտելը

Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Հոդված 170.16. Ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանք իրացնելը

Ծխախոտի արտադրանք արտադրողների եւ (կամ) ներմուծողների կողմից ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանարածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանք իրացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով:

Ծխախոտի արտադրանք վաճառողների կողմից ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանք վաճառելը`  առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածում «եւ 17013» բառերը փոխարինել «, 17013, 17014, 17015 եւ 17016» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի ներկայացումը բխում է ծխախոտի արտադրանքը առանց առավելագույն մանրածախ գնի մակնշման իրացնելու, առավելագույն մանրածախ գնից բարձր գնով իրացնելու, ինչպես նաեւ առավելագույն մանրածախ գնի մակնշման կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության միջոցներ սահմանելու անհրաժեշտությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. 2010 թվականի տարեվերջին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել են մի շարք օրենքներ, որոնցով նախատեսվել է, որ 2014 թվականի հունվարի 1-ից ծխախոտի արտադրանքը հարկման հաստատագրված վճարների համակարգից տեղափոխվելու է հարկման ընդհանուր համակարգ: Վերոնշյալ օրենքներով լրացում է կատարվել նաեւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում, ինչի արդյունքում սահմանվել է, որ ծխախոտի արտադրանքի ներմուծման եւ օտարման գործարքների հարկվող շրջանառությունը որոշվելու է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «ՀՀ-ում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը սահմանելու եւ ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի թիվ 540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության թիվ 765-Ն որոշմամբ սահմանվել է ծխախոտի արտադրանքի տուփի վրա առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը:

Խնդիրը կայանում է նրանում, որ ծխախոտի արտադրանքն առանց առավելագույն մանրածախ գնի մակնշման իրացնելու, ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով իրացնելու, ինչպես նաեւ առավելագույն մանրածախ գնի մակնշման կանոնները խախտելու համար ներկայումս գործող օրենսդրությամբ վարչական պատասխանավության միջոցներ նախատեսված չեն:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Ներկայումս ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է ներմուծվող եւ տեղական արտադրության ծխախոտի արտադրանքի հարկումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելուն:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի կարգավորման առարկան ծխախոտի արտադրանքն առանց առավելագույն մանրածախ գնի մակնշման իրացնելու, ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով իրացնելու, ինչպես նաեւ առավելագույն մանրածախ գնի մակնշման կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվություն նախատեսելն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ծխախոտի արտադրանքն առանց առավելագույն մանրածախ գնի մակնշման իրացնելու, ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով իրացնելու, ինչպես նաեւ առավելագույն մանրածախ գնի մակնշման կանոնները խախտելու համար նախատեսել վարչական պատասխանատվություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:   

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ   ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների նախագծերի  ընդունման դեպքում

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

««Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) արգելվում է ծխախոտի արտադրանքի վաճառքը` առանց ՀՀ կառավարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի կամ ՀՀ կառա-վարության սահմանած կարգով մակնշված` ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով, ինչպես նաեւ նախատեսվում է վարչական պատասխանատվություն նշված կանոնները խախտելու համար:

Նախագծերով կարգավորվող շրջանակները առնչվում  են ծխախոտի շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն  լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է առանց ՀՀ կառավարության սահմանած կարգով մակնշված` առավելագույն մանրածախ գնի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության սահմանած կարգով մակնշված` առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ծխախոտի արտադրանքի իրացման հարաբերությունների կարգավորմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

Եզրակացություն

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք  ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

Եզրակացություն

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է վարչական տուգանքներ սահմանել ծխախոտի արտադրանքն առանց առավելագույն մանրածախ գնի մակնշման իրացնելու, ծխախոտի արտադրանքն առավելագույն մանրածախ գնից բարձր գնով իրացնելու, ինչպես նաեւ առավելագույն մանրածախ գնի մակնշման կանոնները խախտելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական, իսկ ծախսերի վրա՝ չեզոք: