Armenian ARMSCII Armenian

ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ

ՆԱԽԱԳԻԾ

Կ-6801 -10.12.2014-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 8) կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «մեթոդիկան» բառից հետո լրացնել «, այդ թվում էտալոնային մեթոդիկան» բառերը:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 5) եւ 9) կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 15) կետով.

«15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան ընդունված իրավական ակտերով նախատեսված տեխնիկական կանոնակարգերի նախագծերի չափագիտական փորձաքննություն:»

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 7) կետով.

«7) ռազմական բնագավառում:»

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4) կետում «չափագիտական» բառից առաջ լրացնել «չափման միջոցների» բառերը:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 6-րդ մասով.

«6. Սոցիալական եւ կենսական կարեւոր նշանակություն ունեցող չափման միջոցները, դրանց ներկայացվող պահանջները եւ շուկայահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետեւալ խմբագրությամբ.

«11. Համապատասխան չափանմուշներ եւ մասնագիտացում ունեցող կադրերի, ինչպես նաեւ աշխատանքային անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում, բացառությամբ հանրային ծառայութունների ոլորտի, իրավաբանական անձին ստուգաչափման իրավունք տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ չափագիտության լիազոր մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի վերնագրից եւ 1-ին մասից հանել «եւ չափածրարված արտադրանքի» բառերը:

Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «1000-ից 50000» բառերը փոխարինել «մինչեւ 35000» բառերով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: