Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում

Նախագիծ

Կ-6792 -10.12.2014,16.12.2014-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի  Հանրապետության 1998   թվականի      մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք)  4-րդ հոդվածում «կատարողական թերթն է» բառերից հետո լրացնել «,ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը» բառերը:

Հոդված 2. Օրենքը լրացնել 31.1-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 31.1. Հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ փաստաթղթերը վարչական մարմնին վերադարձնելը

1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաեւ ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը երկու հարյուր հազար դրամը գերազանցելու, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 2.1-ին մասի պահանջներին  չհամապատասխանելու դեպքերում ներկայացված փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմնին:»:

Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5.1-րդ եւ 5.2-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5.1) դատական կարգով վիճարկվում է հանրային իրավական դրամական պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտը.

5.2) ավարտվել են վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները:»:

Հոդված 4. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել 11-րդ, 12-րդ,13-րդ, 14-րդ, 15-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«11) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչեւ անբողոքարկելի վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելը.

12)  անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ բացակայում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտը անբողոքարկելի դառնալու հիմքը.

13) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ առկա են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հարկադիր կատարման սահմանափակումները.

14) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին չեն համապատասխանում.

15) վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչեւ արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշում կայացնելը կամ  մինչեւ արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը հարկադիր կատարման ուղարկելը:»

Հոդված 5. Օրենքի 67-րդ հոդվածում՝

1)  2-րդ մասի «բ» կետում «մինչեւ» բառից առաջ ավելացնել «10.000 դրամից» բառերը.

2)  2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանադակությամբ «գ» կետ.

«գ) մինչեւ 10.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ բռնագանձվող գումարի 50 տոկոսի չափով»:

2) լրացնել 6.1-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6.1 Եթե կատարողական վարույթը կարճվել է սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ, 12-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերով սահմանված հիմքերից որեւէ մեկով, ապա տվյալ վարույթով կատարողական գործողությունների կատարման ծախսերը չեն գանձվում:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 7. Անցումային դրույթներ

Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը եւ 4-րդ հոդվածի 14-րդ կետը չի տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված հարկադիր կատարման վարույթների վրա: