Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7031-13.11.2023-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1.8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.8) սոցիալական գործընկերություն՝ բարձրագույն եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի ու գործատուների միջեւ համընդհանուր համաձայնեցված նպատակների իրականացմանը միտված կրթական, աշխատանքային, գործընկերային ու սոցիալական համագործակցության դրսեւորման ձեւ.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.19-րդ կետով.

«1.19) ուսումնառության վերջնարդյունք՝ դասընթացի կամ կրթական ծրագրի ավարտին պահանջվող գիտելիքի, կարողունակությունների ամբողջություն.».

3) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) կրթական ծրագիր՝ ուսումնառության բոլոր բաղադրիչների ամբողջություն, որով սահմանվում են համապատասխան կրթության մակարդակը, ուղղվածությունը, բովանդակությունը եւ ուսումնառության վերջնարդյունքները.».

4) 31-րդ կետից հանել «մասնագիտական» բառը.

5) 8.1-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

6) 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) քոլեջ՝ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն.».

7) 17-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«17) որակի ապահովում՝ որակի ներքին եւ արտաքին գնահատման սահմանված չափանիշներին համապատասխան՝ մասնագիտական կամ բարձրագույն կրթության ուսումնական հաստատության եւ դրա կրթական ծրագրերի մշտադիտարկման, գնահատման եւ բարելավման շարունակական գործընթաց.».

8) 17.1-րդ կետում «ամփոփիչ ատեստավորում» բառերը փոխարինել «պետական ամփոփիչ ստուգում» բառերով.

9) 17.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«17.2) որակավորումների ազգային շրջանակ (ՈԱՇ)՝ կրթության համակարգի բոլոր մակարդակներում շնորհվող որակավորումների բնութագրերի ամբողջություն, որն ընդգրկում է կրթության յուրաքանչյուր մակարդակում ուսումնառության արդյունքների կամ մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքի, կարողունակությունների եւ հմտությունների ընդհանրական բնութագրիչները.».

10) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.3-րդ կետով.

17.3) ոլորտային որակավորումների շրջանակ (այսուհետ՝ ՈՈՇ)՝ որակավորումների ազգային շրջանակին համապատասխան՝ որոշակի ոլորտում կրթական մակարդակի որակավորումների խմբի (ցանկ, ամբողջություն) համար սահմանված ուսումնառության ընդհանուր վերջնարդյունքներ.

11) 18-րդ, 181--րդ եւ 19-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«18) ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ (այսուհետ՝ ինստիտուցիոնալ) կամ կրթական ծրագրի (այսուհետ՝ ծրագրային) հավատարմագրում՝ որակի գնահատման գործընթաց, որը հավաստում է ուսումնական հաստատության կամ դրա կրթական ծրագրի (կրթական ծրագրերի խմբի) համապատասխանությունը հավատարմագրման սահմանված չափանիշներին.».

18.1) արհեստավոր՝ անձին շնորհվող կրթության որակավորման աստիճան, որը հավաստում է արհեստագործական մակարդակի (մասնագիտական կրթության առաջին մակարդակի) կրթական ծրագրի ուսումնառության ավարտը.

19) մասնագետ՝ անձին շնորհվող կրթության որակավորման աստիճան, որը հավաստում է միջին մասնագիտական մակարդակի (մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի) կրթական ծրագրի ուսումնառության ավարտը.»

12) 20-րդ կետում՝ «ատեստավորված» բառը փոխարինել «պետական ամփոփիչ ստուգում անցած» բառերով.

13) 21-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ կետերում՝ «ատեստավորման» բառերը փոխարինել «պետական ամփոփիչ ստուգման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.Պետությունը երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ եւ մրցութային կարգով անվճար մասնագիտական եւ բարձրագույն կրթություն: Հայաստանի Հանրապետության այն երկքաղաքացիները կամ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր վերջին երեք տարին սովորել են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում եւ ավարտել դրանք, կարող են իրենց ընտրությամբ մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով: Այն օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր վերջին երեք տարին սովորել են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում եւ ավարտել դրանք, մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով եւ պայմաններով:

2) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը համարակալել «3.1.» եւ շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.1. Արգելվում է ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցմամբ ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված, տեղահանված եւ ապաստան ստացած անձանց, ինչպես նաեւ ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատությունում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:».

3) 3-րդ մասի 3-րդ պարբերությունը համարակալել «3.2» եւ «նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական» բառերը փոխարինել «մասնագիտական եւ բարձրագույն» բառերով, իսկ 4-րդ պարբերությունը համարակալել «3.3» եւ հանել «նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին» բառերը.

4) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Պետությունը երաշխավորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ներառական եւ հավասարապես որակյալ կրթություն ստանալու իրավունքը՝ նրանց համար ապահովելով համապատասխան մատչելի կրթական միջավայր, խելամիտ հարմարեցումներ եւ համապատասխան աջակցություն:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածի տեքստում «պետական կրթական չափորոշիչները» բառերից հետո լրացնել «եւ որակավորումների ազգային շրջանակը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) բարձրագույն կրթություն (հիմնական եւ լրացուցիչ):».

3) 3-րդ մասի 2-րդ պարբերության 1-ին կետում «նախնական մասնագիտական (արհեստագործական)» բառերը փոխարինել «արհեստագործական» բառով,

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ուսումնական հաստատություններում հանրակրթական, մասնագիտական եւ բարձրագույն կրթության հիմնական ծրագրերի յուրացման ժամկետները որոշվում են սույն օրենքով, կրթական մակարդակները կարգավորող այլ օրենքներով եւ համապատասխան պետական կրթական չափորոշիչով կամ համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրով:»:

Հոդված 5 . Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12. Կրթության կազմակերպման մեթոդաբանական ձեւերը

1. Կրթական ծրագրերը կարող են կազմակերպվել առկա, հեռավար եւ դրսեկության մեթոդաբանական ձեւերով, իսկ մասնագիտական եւ բարձրագույն կրթության դեպքում՝ նաեւ լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ:

2. Կրթության բոլոր ձեւերի համար նույն կրթական ծրագրերի շրջանակներում գործում է միասնական պետական կրթական չափորոշիչը կամ ոլորտային որակավորումների շրջանակի չափանիշներն ու բնութագրերը:»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2.1-ը կետը ուժը կորցրած ճանաչել, իսկ 3-րդ կետից հանել «միջին» բառը,

2) 2-րդ մասը շարադրել հետեւալ խմբագրությամբ՝

«2. Սույն օրենքին համապատասխան՝ կրթական ծրագրեր կարող են իրականացվել նաեւ այլ կազակերպություններում՝ համապատասխան մակարդակի կրթական ծրագրի իրականացման իրավունքի եւ որակավորման լիցենզիայի հիման վրա՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «առարկայական ծրագրերով,» բառերից հետո լրացնել «մոդուլային ծրագրերով,»բառը.

2) 3-րդ մասը շարարդրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մասնագիտական կրթության յուրաքանչյուր մակարդակի կրթական ծրագրի եւ որակավորման համար կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կազմում եւ հաստատում է կրթական ծրագրի նկարագիր՝ դրանք նախնական փորձարկելուց եւ արդյունավետությունը գնահատելուց հետո:

3.1. Մասնագիտական ուսումնական հաստատությունները, համապատասխան գործատուների մասնակցությամբ եւ նրանց առաջարկությունների հիման վրա, մշակում եւ հաստատում են համապատասխան մակարդակի որակավորումն ապահովող կրթական ծրագրի ուսումնամեթոդական փաթեթը (ուսումնական մոդուլներ, ուսումնական պլաններ, ծրագրի իրականացման ձեւը):».

3) 5-րդ մասում «կրթական չափորոշիչով» բառերից հետո լրացնել «, տվյալ մակարդակի կրթական ծրագրի նկարագրով, հաշվի առնելով նաեւ կրթության կազմակերպման ձեւը:».

3) 6-րդ մասում «պարտադիր» բառից հետո լրացնել «պետական» բառը:

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ կետ.

«6.1. Մասնագիտական կրթության յուրաքանչյուր մակարդակի կրթական ծրագրերի պետական ամփոփիչ ստուգման ձեւերը եւ պարբերականությունը կազմում եւ հաստատում է մասնագիտական ուսումնական հաստատությունը:».

5) 7-րդ եւ 8-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին» բառերը.

2) 4-րդ մասում «Նախնական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական» բառերը փոխարինել «մասնագիտական եւ բարձրագույն» բառերով, 4-րդ պարբերությունից հանել «միջին» բառը.

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասում՝

1) առաջին եւ երկրորդ պարբերությունից հանել «նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին» բառերը,

2) երրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «կրթության առանձնահատուկ» բառերից առաջ լրացնել «հաշմանդամություն ունեցող» բառերը.

2) 3-րդ մասում «ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում՝ հատուկ ծրագրերով» բառերը փոխարինել «ընդհանուր եւ հատուկ ուսումնական հաստատությունում» բառերով:

Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 21. Մասնագիտական եւ բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը

1. Մասնագիտական եւ բարձրագույն կրթական ծրագրերը կազմվում եւ իրականացվում են որակավորումների ազգային շրջանակի եւ ոլորտային որակավորումների շրջանակի պահանջներին համապատասխան:

2. Յուրաքանչյուր մակարդակի կրթական ծրագրի եւ որակավորման համար կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կազմում եւ հաստատում է կրթական ծրագրի նկարագիր, որը ներառում է ծրագրին ներկայացվող հետեւյալ ընդհանուր պահանջները.

7) կրթական ծրագրի եւ որակավորման նպատակը, խնդիրները եւ ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները.

8) կրթական ծրագրին եւ որակավորմանը ներկայացվող մուտքային եւ ելքային (ներառյալ՝ պետական ամփոփիչ ստուգման ձեւերը եւ պարբերականությունը) պահանջները.

9) ուսանողի ուսումնական բեռնվածության ընդհանուր ծավալը՝ արտահայտված կրեդիտներով եւ ուսումնառության նվազագույն տեւողությունը.

10) ծրագրի բովանդակությունը՝ որակավորումն ապահովող դասընթացների կամ մոդուլների ցանկը եւ յուրաքանչյուր դասընթացին կամ մոդուլին հատկացված կրեդիտը.

11) որակավորման առանձնահատկություններով պայմանավորված համապատասխան գույքի եւ սարքավորումների նվազագույն պահանջները.

12) շնորհվող որակավորումը եւ հետագա մասնագիտական գործունեության հնարավոր ոլորտը:

3. Կրթական ծրագրերը երաշխավորում են մասնագիտական կրթության տարբեր մակարդակներում ուսանողների ուսումնառության գործընթացը՝ ապահովելով կրեդիտների կուտակման եւ փոխանցման համակարգի կիրարկումը եւ որակավորման աստիճանների շնորհումը:

4. Մասնագիտական եւ բարձրագույն կրթության ոլորտային որակավորումների շրջանակը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը, բացառությամբ ոստիկանության ոլորտի որակավորումների:

Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Մասնագիտական կրթությունն ու ուսուցումը

1. Մասնագիտական կրթությունն իրականացվում է հետեւյալ կրթական ծրագրերի մակարդակներով.

1) արհեստագործական հիմնական կրթական ծրագիր՝ արհեստավորի որակավորում.

2) միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագիր՝ մասնագետի որակավորում.

2. ՄՈՒՀ-ը կարող է առաջարկել լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնցով ձեռք բերված ուսումնառության արդյունքները վկայագրվում են եւ հիմք են միկրորակավորման համար:

3. ՄՈՒՀ-երը կարող են ըստ որակավորումների իրականացնել նաեւ փորձնական կրթական ծրագրեր:

4. Մասնագիտական կրթական ծրագրերը իրականացնում են տվյալ մակարդակի լիզենզիա ստացած կազմակերպությունները՝ որակավորումների ազգային շրջանակի 4-րդ, 5-րդ կրթական մակարդակներին եւ համապատասխան կրթական ծրագրի նկարագրին բավարարող որակավորված արհեստավոր եւ մասնագետներ պատրաստելու նպատակով: Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած դեպքերում եւ կարգով արհեստագործական կրթական ծրագիր կարող է իրականացվել նաեւ քրեակատարողական հիմնարկներում:

5. Միջին մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան որակավորման ուսումնառությունը բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտը կարող է կրթությունը շարունակել բարձրագույն կրթության համապատասխան որակավորման առաջին մակարդակում՝ ձեռք բերված կրեդիտներին համապատախան՝ լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ: Մասնագիտական կրթության ծրագրերի հաջորդական շարունակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Մասնագիտական կրթության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտները կարգավորող օրենքներով:»:

Հոդված 14. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասից հանել նախնական (արհեստագործական) եւ միջին» բառերը:

Հոդված 15. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2.1. կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1) հաստատում է որակավորումների ազգային շրջանակի եւ դրա մակարդակների (որակավորումների) ընդհանրական բնութագրերը եւ ցանկերը.».

2) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) հաստատում է հանրակրթական, մասնագիտական եւ բարձրագույն կրթության պետական պատվերը.»:

Հոդված 16. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6-ից 9-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) սահմանում է մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական եւ վարչական պաշտոններին ներկայացվող հիմնական չափանիշները, ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար մրցույթի կարգը, մրցույթ չհայտարարելու դեպքերը,

6.1) կազմում եւ հաստատում է ոլորտային որակավորումների շրջանակի չափանիշները եւ որակավորումների բնութագրերը,

6.2)հաստատում է յուրաքանչյուր մակարդակի կրթական ծրագրի եւ որակավորման նկարագրերը.

7) ձեւավորում է կրթական որակավորումների ոլորտային շրջանակը.

8) մշակում է հանրակրթական, մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական պատվերը.

9) հաստատում է պետական եւ հավատարմագրված ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերով եւ որակավորումներով ընդունելության կարգը».

2) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«10) հաստատում է պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման եւ անցկացման, վերահանձման, պետական որակավորող հանձնաժողովի ձեւավորման կարգը.».

3) 12.1-րդ կետից հանել «նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին» բառերը:

Հոդված 17. Օրենքի 37.1-րդ հոդվածի վերնագրում, 1-ին եւ 2-րդ մասերում «, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին» բառերը փոխարինել «եւ» տառով:

Հոդված 18. Օրենքի 40-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «օրենքին,» բառից հետո լրացնել «համապատասխան ոլորտը կարգավորող օրենքին,» բառերով.

2) 4-րդ մասի երկրորդ նախադասությունում «սահմանվում են» բառերից հետո լրացնել «համապատասխան ոլորտը կարգավորող օրենքով եւ» բառերը:

Հոդված 19. Օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը

1. Սույն օրենքով նախատեսված կրթական ծրագրերը եւ նախադպրոցական ծառայությունը կարող են իրականացվել հանրակրթական, մասնագիտական եւ բարձրագույն կրթության մակարդակի համապատասխան կրթական ծրագրի իրականացման իրավունքի, ինչպես նաեւ յուրաքանչյուր աստիճանի ու որակավորումների համար լիցենզիայի հիման վրա՝ Կառավարության սահմանած կարգով ու պայմաններով:

2. Կրթության համապատասխան մակարդակներում կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման պայման է՝

1) կրթական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ շենքի եւ ուսումնական տարածքի առկայությունը, որի նկատմամբ ուսումնական հաստատությունը ունի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունք.

2) ուսումնական գործընթացին օժանդակող լսարանային, լաբորատոր, սպորտային եւ գրադարանային համապատասխան հագեցվածությամբ տարածքների առկայությունը՝ լիազոր մարմնի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ եւ տեխնիկական անվտագության նորմերին համապատասխան.

3) ուսումնաարտադրական եւ գործնական ուսուցման գործընթացին օժանդակող տարածքների եւ բազաների առկայությունը՝ սանիտարահիգիենիկ եւ տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան.

4) ուսումնական հաստատության հինգ տարվա ռազմավարական ծրագրի առկայությունը:

1) Կրթության համապատասխան մակարդակի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորման համար լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ հետեւյալ պայմանները ապահովելու դեպքում՝

2) տվյալ կրթական ծրագրի աստիճանի (մակարդակի) կամ որակավորման ուղղվածությանը համապատասխան ուսումնական գույքի եւ սարքավորումների, գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը կամ դրանց օգտագործման վերաբերյալ պայմանագրի առկայությունը.

3) տվյալ կրթական ծրագրի աստիճանը (մակարդակի) կամ որակավորումը (ուղղվածությունը) ապահովող փաստաթղթերի եւ ուսումնամեթոդական փաթեթի առկայությունը.

4) տվյալ կրթական ծրագրի աստիճանը (մակարդակի) կամ որակավորումը (ուղղվածությունը) ապահովելու համար անհրաժեշտ մանկավարժական եւ ուսումնաօժանդակ աշխատողների առկայությունը:

3. Կրթության համապատասխան մակարդակը կարգավորող օրենքով կարող է սահմանվել լիցենզավորման լրացուցիչ պայմաններ:

4. Լիցենզավորման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման, բողոքարկման եւ այլ իրավահարաբերությունները կարգավորվում են լիցենզավորման եւ կրթության համապատասխան մակարդակի իրավահարաբերությունները կարգավորող օրենքներով եւ նորմատիվ իրավական այլ ակտերով:»:

Հոդված 20. Օրենքի 42-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 42. Պետական հավատարմագրումը

1. Մասնագիտական եւ բարձրագույն կրթության ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրումն իրականացնում են որակի գնահատման կամ հավաստման մասնագիտացված կառույցները (այսուհետ՝ մասնագիտացված կառույց): Ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման կարգը, չափանիշները եւ ժամկետները լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:

2. Մասնագիտական եւ բարձրագույն կրթության ուսումնական հաստատության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով՝ մասնաճյուղ ունեցող մասնագիտական ուսումնական հաստատության հայտի հիման վրա:

3. Ծրագրային հավատարմագրումը իրականացվում է ըստ մասնագիտական եւ բարձրագույն կրթության իրականացրած մասնագիտական կրթական ծրագրերի: Այդ նպատակով, ուսումնական հաստատույթունը կարող է Կառավարության սահմանված կարգով՝

3) դիմել մասնագիտացված կառույցի.

4) իրականացնել համապատասխան որակավորման կրթական ծրագրի ինքնագնահատում եւ արդյունքները ներկայացնել մասնագիտացված կառույցին:

4. Ինստիտուցիոնալ հավատարմագրման ընթացքում կրթական ծրագրերի ինքնագնահատման սահմանված չափանիշներին համապատասխանելու դեպքում մասնագիտացված կառույցը կայացնում է տվյալ ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ եւ համապատասխան որակավորման կրթական ծրագրերի հավատարմագրման մասին որոշում:

5. Ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած ուսումնական հաստատությունները եւ դրանց ծրագրային հավատարմագրում ունեցող կրթական ծրագրերը գրանցվում են մասնագիտական եւ բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների եւ դրանց կրթական ծրագրերի Հավատարմագրման պետական գրանցամատյանում, որը վարում է Կառավարության ստեղծած որակի գնահատման կամ հավաստման մասնագիտացված կառույցը:

6. Պետությունն ապահովում է մասնագիտական եւ բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների ու դրանց կրթական ծրագրերի hավատարմագրման չափանիշների եւ տվյալների միջազգային փոխճանաչելիությունը եւ համադրելիությունը, ինչպես նաեւ hավատարմագրված ուսումնական հաստատությունների եւ դրանց կրթական ծրագրերի վերաբերյալ տվյալների հասանելիությունը միջազգային հարթակներում:

7. Պետական հավատարմագրման վկայականը հաստատում է ուսումնական հաստատության իրականացրած կրթական ծրագրերի մակարդակը, դրանց որակավորումների վերջնարդյունքների եւ շրջանավարտների որակի համապատասխանությունը:»:

8. Լիցենզիա եւ պետական հավատարմագրման վկայական շնորհելու կամ այդ փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափերով:

Հոդված 21. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 44. Ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթերը

1. Կրթական ծրագրի մակարդակների եւ որակավորման աստիճանների ավարտին եւ պետական ամփոփիչ ստուգման դրական արդյունքի հիման վրա համապատասխան ուսումնական հաստատությունը անձին շնորհում է տվյալ աստիճանը կամ որակավորումը հավաստող փաստաթուղթ՝ ատեստատ, վկայական, դիպլոմ եւ դրանց ներդիր:

2. Կրթական ծրագրերի ավարտական փաստաթղթերի տեսակները եւ տրամադրման պայմանները սահմանվում են կրթության համապատասխան մակարդակը կարգավորող օրենքներով:

3. Կրթական ծրագրերի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման, գրանցման, պահպանման, կրկնօրինակի տրամադրման կարգը, այդ թվում՝ զինվորական կրթության փաստաթղթերի առանձնահատկությունները, ինչպես նաեւ ակադեմիական տեղեկանքի ձեւը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

4. Անձին շնորհված մասնագիտական եւ բարձրագույն կրթության օտարերկրյա որակավորումները ճանաչվում եւ գնահատվում են այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության վավերացրած կոնվենցիաների, Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների միջեւ կնքված միջազգային պայմանագրերի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն՝ իր գործառույթներում անկախ մասնագիտացված կառույցի տված տեղեկատվության (խորհրդատվության) հիման վրա: Այն դեպքերում, երբ անձի ձեռք բերված որակավորումը չի կարող ապացուցվել փաստաթղթի միջոցով, ապա որակավորման ճանաչման գործընթացն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:»

Հոդված 22. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Մասնագիտական ուսումնական հաստատությունների սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ մասնագիտական կրթության ոլորտը կարգավորող օրենքով:»:

Հոդված 23. Օրենքի 46-րդ հոդվածը՝

1) 6-րդ մասի երկրորդ պարբերության 2-րդ կետը «օրենսդրությամբ չարգելված» բառերից հետո լրացնել «ձեռնարկատիրական» բառը.

2) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Կրթության համապատասխան մակարդակները կարգավորող օրենքներով կարող են սահմանվել կրթության ֆինանսավորման այլ համակարգեր եւ ձեւեր:»:

Հոդված 24. Օրենքի 49-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «համաձայնության» բառից հետո լրացնել «՝ բացառության կրթական ծրագրի շրջանակում նախատեսված կամ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության տեսակներով կրթության կազմակերպման դեպքերի» բառերը

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Պետական մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները կրթաթոշակ են ստանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով: Ուսանողական կրթաթոշակի տրամադրման առանձնահատկությունները սահմանվում են մասնագիտական կամ բարձրագույն կրթության մակարդակները կարգավորող օրենքով:».

3) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Մասնագիտական եւ բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների ուսանողներն իրավունք ունեն տվյալ կամ այլ հաստատությունում վճարովի հիմունքներով ստանալու մեկից ավելի մասնագիտություն՝ համաձայն տվյալ կրթության մակարդակը կարգավորող օրենքի:

4) 9-րդ մասում «ատեստավորումը» բառը փոխարինել «պետական ամփոփիչ ստուգումը» բառերով.

5) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Ոչ պետական մասնագիտական կամ բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն իրավունք ունեն ստանալու պետական նմուշի ավարտական փաստաթուղթ՝ մինչեւ 2023-2024 ուսումնական տարվա ավարտը մասնակցելով պետական եւ ոչ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում՝ ըստ մասնագիտությունների կազմակերպվող պետական ամփոփիչ ստուգման գործընթացին՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:»:

Հոդված 25. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված Օրենքի 21-րդ հոդվածի նոր խմբագրության, 13-րդ հոդվածով նախատեսված Օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի, 19-րդ հոդվածով նախատեսված Օրենքի 41-րդ հոդվածի նոր խմբագրության, 20-րդ հոդվածով նախատեսված Օրենքի 42-րդ հոդվածի նոր խմբագրության, որոնցով նախատեսված դրույթները ներդրվում են եւ դրանց հետ կապված նորմատիվ իրավական ակտերը ենթակա են ընդունման համաձայն Վարչապետի որոշմամբ հաստատած գործողությունների պլանի եւ ժամանակացույցի՝ ոչ ուշ, քան մինչեւ 2025 թ. հուլիսի 31-ը:

2. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ՝ երկրորդ կուրսում՝ հեռակա ուսուցմամբ, իսկ այն մասնագիտություններով, որոնց համար Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության ձեւը՝ երկրորդ կուրսում՝ առկա ուսուցմամբ: Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: