Armenian ARMSCII Armenian
Կ-6872-23.10.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական արարողակարգի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-291-Ն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ խմբագրությամբ 19-րդ եւ 20-րդ կետերով.

«19) իրականացնում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետերի, նախարարների եւ նախարարների տեղակալների, պատգամավորական պատվիրակությունների, Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների կողմից ստացված՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով հաշվառման ենթակա նվերների հաշվառումը.

20) տրամադրում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետերի, նախարարների եւ նախարարների տեղակալների, պատգամավորական պատվիրակությունների, Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների կողմից ստացված եւ «Հանրային ծառայության մասին օրենքի» 29-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականություն դարձող նվերների տնօրինման եղանակի վերաբերյալ եզրակացություն:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ակտերի ընդունմանը հաջորդող օրվանից: