Armenian ARMSCII Armenian
Կ-5841-08.05.2023,18.10.2023-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» կետում 2.8-րդ ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.81 .-ին, 2.82 .-րդ եւ 2.83 -րդ ենթակետերով.

«2.81 . Անհատական լիցենզիա ստանալու համար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող Ոստիկանության եւ Փրկարար ծառայության զինվորական հաստիք զբաղեցնող ավագ բուժաշխատողների)՝ բազային տուրքի վեցապատիկի չափով.

2.82 . Անցումային անհատական լիցենզիա ստանալու համար (բացառությամբ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց)՝ բազային տուրքի եռապատիկի չափով.

2.83 . 2.8.1 -ին ենթակետում նշված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման համար գանձվում է նույն չափով պետական տուրք, որը նախատեսված է տվյալ լիցենզիայի համար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից: