Armenian ARMSCII Armenian

ԵՐՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
ՆԱԽԱԳԻԾ

Կ-6641 -15.11.2014-ՏՀ-010/3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի «այսուհետ՝ Օրենք 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտները:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «ը?» կետով.

«ը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի գործողության ժամկետում տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից ստացվող եկամուտների ստացման հետ կապված ծախսերը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: