Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-328-18.06.2004-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82) 119-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 119. Հանձնաժողովի համագործակցությունը պետական մարմինների եւ ինքնակարգավորման գործառույթներ իրականացնող ոչ առեւտրային կազմակերպությունների հետ»:

Հոդված  2. Օրենքի 119-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. Հանձնաժողովն իրավունք ունի համագործակցել պետական այլ մարմինների եւ ինքնակարգավորման գործառույթներ իրականացնող ոչ առեւտրային կազմակերպությունների, այդ թվում արժեթղթերի շուկայի օտարերկրյա կարգավորողների հետ: Այդ համագործակցությունը ներառում է կարգավորման առարկային վերաբերող տեղեկություններ հայթայթելն ու փոխանակելը, ինչպես նաեւ նման տեղեկություններ ստանալուն աջակցելը:

Հանձնաժողովն իրավունք ունի օրինական հիմքով իր տիրապետմանն անցած տեղեկությունները փոխանցել հիշյալ պետական մարմիններին եւ կազմակերպություններին` պայմանով, որ դրանց փոխանցումն օրենքին չի հակասում, փոխանցումից հետո կպահպանվի դրանց օրենքով սահմանված գաղտնիության ռեժիմը եւ այդ տեղեկությունները կօգտագործվեն բացառապես օրենքի խախտումներ կանխելու կամ հետապնդելու նպատակով:

Նման համագործակցության նպատակով Հանձնաժողովն իրավունք ունի ստեղծել տեղեկատվության փոխանակման համակարգեր կամ իր անունից մասնակցել դրանց, մասնավորապես, ստորագրել հուշագրեր եւ այլ համաձայնագրեր, որոնք ընդամենը կսահմանեն փոխանակման ենթակա տեղեկությունների կազմը, դրանց փոխանակման կարգն ու պայմանները:»:

Հոդված 3. Օրենքի 121-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.

«զ) իր որոշմամբ ստեղծում է տեղակատվության փոխանակման համակարգեր կամ մասնակցում դրանց, ինչպես նաեւ հաստատում է տեղեկատվության փոխանակման վերաբերյալ հուշագրերն ու այլ համաձայնագրերը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրվանից: