Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-6221-03.10.2014,10.11.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին»Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի`1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ կետով.

«6.1) մայրության նպաստը:».

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «փաստացի»բառը:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում եւ 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «8-րդ»բառը փոխարինել «9-րդ»բառով:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մասով.

«5. Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընացքում:ե:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մասով.

«5. Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընացքում:ե:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մասով.

«5. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընացքում:ե:

Հոդված 7 . Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ մասով.

«2. Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:ե:

Հոդված 8. Օրենքում 6-րդ գլխից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին գլխով.

«Գ Լ ՈՒ Խ  6.1.

 ՄԱՅՐՈՒԹՅԱՆ  ՆՊԱՍՏԸ

Հոդված 23.1. Մայրության նպաստի իրավունքը

1. Մայրության նպաստի իրավունք ունեն`

1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (այսուհետ` վարձու աշխատողներ).

2) անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի, նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք),

3) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը (այսուհետ՝ չաշխատող անձ): Սույն օրենքի իմաստով չաշխատող անձ է համարվում նաեւ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը, արտոնագրային վճարների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերը, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:

2. Վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը նշանակելու եւ վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մայրության նպաստի իրավունք ունեցող (հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) անձին սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա մայրության նպաստ չի նշանակվում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատված է համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխատող կանանց համար սահմանված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածը կազմում է 140 օր (70 օր հղիության, 70 օր ծննդաբերության):

4. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի «140 օրվա» ընթացքում:

Հոդված 23.2. Մայրության նպաստը նշանակելը եւ վճարելը

 1. Չաշխատող անձին (այդ թվում` սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձին) մայրության նպաստ նշանակվում է  մայրության նպաստի իրավունք ունեցող անձի դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց  հետո` մեկամսյա ժամկետում:

2. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

4. Տարածքային կենտրոնը մերժում է չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելը, եթե.

1) դիմողը չունի մայրության նպաստի իրավունք, կամ

2) դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ,

3) համաձայն առկա տեղեկատվության՝ դիմողի մայրության նպաստը, «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետք է նշանակի եւ վճարի գործատուն, կամ,

4) դիմումը ներկայացվել է սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո:

Մայրության նպաստի նշանակումը մերժելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցվում է դիմողը:

5. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նպաստը չվճարելու դեպքում նպաստի իրավունքը դադարում է:

6. Չաշխատող փոխնակ (սուրոգատ) մորը մայրության նպաստ վճարվում է ընդհանուր հիմունքներով: Փոխնակ (սուրոգատ) մորից ծնված երեխայի՝ չաշխատող կենսաբանական մորը մայրության նպաստ չի վճարվում:

7. Հղիության 154-րդ օրը եւ 154 օրից հետո՝ մինչեւ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը վաղաժամծննդաբերելու դեպքում չաշխատող անձին մայրության նպաստը տրվում է 70 օրվա` միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած):

8. Չաշխատող անձին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ սահմանված մեծությունը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը) եւ բազմապատկվում 140-ով (հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով), իսկ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքում՝ բազմապատկվում 70-ով (ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով):

9. Սույն հոդվածի 8-րդ մասում նշված՝ չաշխատող անձին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ որպես «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ հաշվարկված տոկոսաչափ:

10. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված մեծությունը («Նվազագույն ամսական աշխատավարձի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ հաշվարկվող տոկոսաչափը) չի կարող պակաս լինել նախկինում սահմանված չափից:ե:

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածի`

1. 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2. 4-րդ մասում «քանակը»բառը փոխարինել «թիվը»բառով.

3. 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-րդ կետով.

«1.1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը կորցնելու դեպքում.ե:

Հոդված 10. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում «դեպքում»բառից հետո լրացնել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում»բառերը.

Հոդված 11 . Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «հաշվին»բառը փոխարինել «հաշիվ մուտքագրված»բառերով:

Հոդված 12. Օրենքի 31-րդ հոդվածի՝

1. 1-ին մասից հանել «տրվող»բառը.

2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով.

«3. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անչափահասն այդ իրավունքը պահպանում է նաեւ որդեգրվելու դեպքում:

4. Խորթ որդին եւ խորթ դուստրը կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն հարազատ որդուն եւ հարազատ դստերը հավասար:

5. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեն նաեւ մահացած ճանաչված անձի ընտանիքի` սույն հոդվածում նշված անդամները: Մահացած ճանաչված անձի ընտանիքի անդամներին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելիս այդ անձի մահվան օր է համարվում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված մահվան օրը, իսկ եթե դատարանի վճռում նշված չէ անձի մահվան օրը, ապա՝ նրան մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը:»:

Հոդված 13 . Օրենքի 32-րդ հոդվածի՝

1. 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի 29-31-րդ հոդվածներով սահմանված նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ ստանալու իրավունք ունի, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է տարածքային կենտրոն, եւ նրան նշանակվել է ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ՝ նաեւ նպաստառու):

2. Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստը այդ նպաստի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) գրավոր դիմումի հիման վրա նշանակում է տարածքային կենտրոնը՝ ըստ նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեի (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա): Դիմումին կից ներկայացվում են նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները): Դիմում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:ե.

2. 4-րդ մասի 2-րդ նախադասությունում «դեպքում»բառից հետո լրացնել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում»բառերը.

3. 8-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ մաս.

 «9. Սույն օրենքի 29-31-րդ հոդվածներով սահմանված նպաստների իրավունք ունեցող անձն ունի այդ նպաստներից մեկն ստանալու իրավունք` իր ընտրությամբ:ե:

Հոդված 14. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 32.1-րդ հոդվածով.

«Հոդված 32.1. Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու ժամկետները

1. Ծերության նպաստը նշանակվում է այդ նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:

2. Հաշմանդամության նպաստը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:

3. Կերակրողին կորցնելու դեպքում նպաստը նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված ժամկետներից հետո դիմելու դեպքում նպաստը նշանակվում է դիմելու օրվանից:ե:

Հոդված 15 .  Օրենքի 33-րդ հոդվածի՝

1. 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձին հաշմանդամ ճանաչելու մաuին բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի հիման վրա.ե.

2. 4-րդ մասը 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-րդ կետով.

«3.1) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից.ե:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ին,  բացառությամբ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելուն եւ վճարելուն վերաբերող դրույթների:

Սույն օրենքի՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելուն եւ վճարելուն վերաբերող դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատավածի սկիզբը  2016 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո է: 
  
  

Հիմնավորում

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասինե, «Պետական նպաստների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասինե, «Եկամտային հարկի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասինե, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասինե, «Պետական կենսաթոշակների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասինե, «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծերի փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակավոր անաշխատունակության նպաստների բնագավառում իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներով եւ նպատակ ունի բարձրացնել սոցիալական պաշտպանության բնագավառի ծախսարդյունավետությունը:

Բացի այդ, «Պետական նպաստների մասին»ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից եւ դրա կիրառման ընթացքում առաջացել են որոշակի իրավակիրառական խնդիրներ, որոնց լուծմանը եւս անդրադարձ է կատարվել  ««Պետական նպաստների մասին»ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծով:

2.  Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքով կարգավորում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը, տեսակները, դրա հաշվարկման, նշանակման եւ վճարման պայմաններն ու կարգը:

Օրենքի համաձայն՝ սահմանված է հետեւյալ տեսակի նպաստները.

1) հիվանդության.

2) պրոթեզավորման.

3) առողջարանային բուժման.

4) հղիության ու ծննդաբերության.

5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի:

Նպաստը տրվում է, եթե դրա ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:

Նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձից:

Գործող իրավակարգավորումների արդյունքում էապես նվազում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների ուղղությամբ կատարվող ծախսերի հասցեականությունը:

Մասնավորապես, կորցրած եկամուտը երբեմն փոխհատուցվում է ավելին, քան աշխատողի աշխատավարձն է, որը նա կստանար, եթե ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում աշխատեր:

Խնդրո առարկա է նաեւ այն հանգամանքը, որ անձին, որպես վարձու աշխատող գրանցելու եւ նրան մեկ-երկու ամիս ամիս հետո նպաստ վճարելու համար որեւէ օրենսդրական արգելք չկա (ինչից ակնհայտորեն օգտվում են գործատուները), իսկ նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի հաշվարկման կարգը եւ առավելագույն շեմի բացակայությունը առանձին դեպքերում ետին պլան է մղում նպաստի սոցիալական էությունը:

Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ այս պարագայում ֆորմալ իմաստով օրենք չի խախտվում:

Միաժամանակ, ՀՀ գործող օրենսդրությամբ չաշխատող մայրերի համար հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար որեւէ դրամական վճար սահմանված չէ: Այսինքն, պետությունը չաշխատող կնոջը հղիության ընթացքում ուղղակի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում:

Բացի վերը նշվածը, «Պետական նպաստների մասին»ՀՀ օրենքն ընտանեկան, սոցիալական  նպաստների, հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքերը սահմանող 15-րդ, 17-րդ եւ 23-րդ հոդվածներում հղումներն այլ հոդվածի համապատասխան մասին չեն կատարված, ինչպես նաեւ հստակ սահմանված չեն կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձանց շրջանակը, հրատապ օգնության վճարման, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները նշանակելու եւ հաշմանդամության նպաստի վճարումը վերսկսելու ժամկետները: Երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվում, եթե երեխան ծնվել է մահացած:

3. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները

Հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները եւ հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար չաշխատող մայրերին սոցիալական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է.

1. Հղիության եւ ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի,

2.  Պահպանել մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը եւ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը՝ սահմանելով մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով (սա կազմում է շուրջ 1 մլն դրամ՝ 2015 թվականին եւ շուրջ 1.2 մլն դրամ՝ 2016 թվականին, համաձայն առկա տեղեկատվության՝ ամսական 1 մլն. դրամից ավելի եկամուտ է ստանում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված (ֆիրտիլ տարիքի) աշխատող շուրջ 400 կին, կամ այդ տարիքի աշխատող կանանց (շուրջ 110 000 անձ) շուրջ 0,35 տոկոսը, այսինքն, հղիության եւ ծննդաբերության արձակուրդի համար 99,65 տոկոսի համար կապահովվի 100 տոկոս փոխհատուցման գործակից»:

3.  Բարձր (առավելագույն շեմը գերազանցող) եկամուտներ ունեցողների համար եւս 100 տոկոս փոխհատուցման գործակից ապահովելու նպատակով սահմանել, որ մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը գերազանցող գումարից մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) եւ գործատուի միջոցներից վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուներիի կնքած կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

4.  Սահմանել մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծության նվազագույն շեմ՝ այն սահմանելու իրավասությունը տալով կառավարությանը (նախատեսվում է, որ մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծության նվազագույն չափը կսահմանվի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով չաշխատող անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծության չափով՝ բացառելով, որ աշխատող կինը ստանա ավելի պակաս, քան չաշխատող անձին տրվող նպաստի չափն է):

5.  Սահմանել, որ Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 80%-ից: Ընդ որում՝ սահմանվում է նաեւ ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով, եւ պահպանվում է միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը:

6.  Իրականացնել տարբեր գործատուների մոտից մայրության հղիության եւ ծննդաբերության նպաստի իրավունք ունեցող անձանց եկամուտների կոնսոլիդացիա՝ մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող նվազագույն եւ առավելագույն շեմը կիրառելով կոնսոլիդացված եկամուտների նկատմամբ (մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ այս դեպքում նպաստը հաշվարկում է հիմնական գործատուն՝ հաշվի առնելով նաեւ այլ գործատուների վճարած եկամուտները):

7. Պահպանել ինքնուրույնաբար իրեն ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության «հղիության եւ ծննդաբերության» նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող առավելագույն շեմը՝ նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկի չափով:

8. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանել, որ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար մայրության նպաստ է նշանակվում նաեւ չաշխատող կնոջը:

Ընդ որում, հաշվի առնելով նաեւ հղիության որոշակի տեւողությունից հետո պարտադիր բժշկական հսկողության կանգնելու անհրաժեշտությունը, առաջարկվում է սահմանել, որ

1) Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի,

2) Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի «140 օրվա» ընթացքում:

9. Չաշխատող կնոջը տրվող մայրության նպաստը հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մեծությունից, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է սահմանի որպես նվազագույն ամսական աշխատավարձի չափի նկատմամբ հաշվարկված տոկոսաչափ (նախատեսվում է` նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ի չափով): Այս դեպքում չաշխատող կնոջը տրվող մայրության նպաստը 60000 դրամ նվազագույն աշխատավարձի դեպքում 4,6 ամսվա համար կկազմի շուրջ 138000 դրամ (30000/30.4x140):

10.  ««Պետական նպաստների մասին»ՀՀ օրենքի օրենքի 15-րդ, 17-րդ եւ 23-րդ հոդվածներում ճշտել հղումները, հստակ սահմանել կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձանց շրջանակը, հրատապ օգնության վճարման, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները նշանակելու եւ հաշմանդամության նպաստի վճարումը վերսկսելու ժամկետները, հստակեցնել օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը:

11. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակել նաեւ այն դեպքում, երբ երեխան ծնվել է մահացած: Առաջարկության համար հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Մանկական մահացության ու ծնունդների գրանցման եւ դասակարգման հիմնախնդիրների հետ կապված իրավիճակը բարելավելու մասին»N 949-Ն որոշումը, ըստ որի երեխայի ծնունդը 500 գրամ եւ ավելի քաշով (22 շաբաթ եւ ավելի հղիության ժամկետով) մահացած պտղի (մեռելածնության դեպքում) կամ անկախ հղիության ժամկետից կենդանի պտղի (կենդանածնության դեպքում) ամբողջական արտամղումն է կամ դուրսբերումը մոր օրգանիզմից:

12. «Եկամտային հարկի մասին»ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությամբ սահմանվում է, որ աշխատող կնոջը տրվող մայրության (հղիության եւ ծննդաբերության) նպաստը հարկվում է եկամտային հարկով (չաշխատող մայրերին տրվող նպաստը չի հարկվում, սակայն կհաշվարկվի հարկված նվազագույն աշխատավարձի չափից, իսկ աշխատողինը՝ չհարկված նվազագույն աշխատավարձի չափից):

13. Ավելացնել հիվանդության նպաստի` գործատուի կողմից վճարվող ժամանակահատվածը` 3 օրից դարձնելով 5 օր: Այս միջոցով կներդրվեն որոշակի կառուցակարգեր՝ հավասարակշռելու վարձու աշխատողի, գործատուի եւ պետության` աշխատողի հիվանդանալու դեպքում սոցիալական պարտավորությունների շրջանակը:

14. «Պետական կենսաթոշակների մասինե, «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին»ՀՀ օրենքներում հստակեցվում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»ՀՀ օրենքին կատարված հղումները` օրենքի նախագծով առաջարկվող անվանումը կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստի անվանումը:

3. Ակնկալվող արդյունքը

Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում էապես կբարելավվի սոցիալական  պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը՝ սկսած 2016 թվականից, հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար լրացուցիչ սոցիալական աջակցություն տրամադրելով շուրջ 30 000 չաշխատող կնոջ, ինչը կարող է դրական ազդել ծնելիության ցուցանիշի վրա:

Միաժամանակ, բժշկական հաշվառման կանգնելը կարեւոր խթան կհանդիսանա առողջ սերունդ ունենալու համար:

Առաջարկվող մեխանիզմի դեպքում, պահպանելով աշխատավարձի 100 տոկոսանոց փոխհատուցումը աշխատող կանանց մոտ, կներդրվեն տնտեսական խթաններ հնարավոր չարաշահումները կանխարգելելու համար (ուղղակի տնտեսապես ձեռնտու չի լինի անձին միայն նպաստ վճարելու համար աշխատանքի ընդունելը (ձեւակերպելը):

Կհստակեցվեն պետական նպաստների նշանակման եւ վճարման իրավակիրառական որոշ դրույթներ: