Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-651-27.10.2014,03.11.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի`

1. 16-րդ հոդվածի վերնագրում, 1-ին եւ 2-րդ մասերում «Հիմնական» բառը փոխարինել «Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական» բառերով.

2. 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը եւ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը եւ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի եւ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքի` նախկինում սահմանված չափերից:».

3.  38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հիմնական» բառը փոխարինել «աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական» բառերով, 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում «հիմնական» բառը փոխարինել «զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական» բառերով.

4.  41-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությունում «սահմանված հիմնական» բառերը փոխարինել «աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական» բառերով, իսկ «գործակիցը, հիմնական» բառերը փոխարինել «գործակիցը, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական» բառերով.

5.  55-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում «հիմնական» բառը փոխարինել «աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ին:



Հիմնավորում
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվում են աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակների չափերը հաշվարկելու կարգերը:

Մասնավորապես.

ա) օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ մինչեւ 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+ (Ս X Ա) X Գ բանաձեւով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձեւով,

բ) օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ X ԶԱԳ + ԶՍ X ԶԱ բանաձեւով:

Երկու բանաձեւերում էլ Հ-ն հիմնական կենսաթոշակի չափն է:

Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական կենսաթոշակի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` այդ օրենքով սահմանված կենսաթոշակի չափը հաշվարկվում է Կ=ՀxԳ+ՄՍxՄՍԱ բանաձեւով, որտեղ Հ-ն եւս հիմնական կենսաթոշակի չափն է:

Այսինքն, Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված աշխատանքային եւ զինվորական, ինչպես նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակների չափերը հաշվարկելիս կիրառվում է նույն հիմնական կենսաթոշակը: Ընդ որում, նշված օրենքների համաձայն` այդ կենսաթոշակների վերահաշվարկման հիմքերից մեկը հիմնական կենսաթոշակի չափի փոփոխությունն է եւ հիմնական կենսաթոշակի չափի որեւէ փոփոխություն միանգամից անդրադառնում է նշված 3 տեսակների կենսաթոշակների չափերի վրա:

Հիմնական կենսաթոշակի, որպես կենսաթոշակային քաղաքականության գործիքի, կիրառման ճկունությունն ապահովելու նպատակով քննարկվող փաթեթով առաջարկվում է կենսաթոշակի յուրաքանչյուր տեսակի դեպքում կիրառել հիմնական կենսաթոշակի առանձին չափ:

Այս մոտեցումը հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ ըստ գործող օրենսդրության, այլեւս դադարել է հիմնական կենսաթոշակի` սոցիալական ապահովության` պետության կողմից երաշխավորված նվազագույն չափի ֆունկցիան (մինչեւ 01.01.2014թ հիմնական կենսաթոշակը նվազագույն` սոցիալական կենսաթոշակի չափն էր):

Բացի այդ, 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսվում է աշխատանքային կենսաթոշակների չափերը բարձրացնել 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ մյուս կենսաթոշակների չափերը՝ 2015 թվականի հուլիսի 1-ից:

Ըստ այդմ, աշխատանքային կենսաթոշակի չափի բարձրացումը 2015 թվականի հունվարի 1-ից ապահովելու նպատակով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածում նշված` ՀՀ կառավարության սահմանած հիմնական կենսաթոշակի չափը (աշխատանքային կենսաթոշակների համար) նախատեսվում է բարձրացնել 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ մյուս կենսաթոշակների չափերի բարձրացումը 2015 թվականի հուլիսի 1-ից ապահովելու նպատակով նախատեսվում է համապատասխան հիմնական կենսաթոշակների չափերը բարձրացնել 2015 թվականի հուլիսի 1-ից:

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665?Ն եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պետական  պաշտոններ  զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշումներում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:   

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` փոփոխվում են աշխատանքային եւ զինվորական, ինչպես նաեւ պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակների չափերը հաշվարկելու կարգերը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում են աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակների չափերը հաշվարկելու կարգերը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:     

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի ընդունման ազդեցությունը պետական եւ համայնքների բյուջեների ծախսերի եւ եկամուտների վրա կլինի չեզոք:  

Եզրակացություն

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14?ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունեն դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն: