Armenian ARMSCII Armenian
Կ-611-06.06.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար 20

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի «թ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
թ) քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու համար, ներառյալ՝ համապատասխան վկայական տալը 45

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով
 
10. Տեսակապի միջոցով մատուցվող ծառայություններ
 ա) տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով օտարերկրյա պետություններում վավերական՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար
90
բ) տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար 45
գ) տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար 45

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում «16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ» բառերը հանել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացում տարեկան շուրջ 75 մլն. դրամի չափով, իսկ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն