Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-647-22.10.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

1. «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեսունհազարապատիկից քառասունհազարապատիկի չափով,կամ չվճարված գումարի եռապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով»:

2. Սույն հոդվածով առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկը գերազանցող գումարը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան   հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը  պայմանավորված է տնտեսական խախտումների ապաքրեականացման հանգամանքով: Նախագծի ընդունմամբ տնտեսական, հաշվապահական ոչ միտումնավոր խախտումների պատճառով չհաշվարկված եւ չվճարված, կամ այդ վճարներից խուսափելու համար առաջարկվում է էապես ավելացնել նախատեսված տուգանքների չափերը, արդյունքում` վերացնելով քրեական պատասխանատվությունը` այն մեղմացնելով եւ թողնելով միայն առանձնապես խոշոր չափերի դեպքում:

Նախագծի փաթեթով նմանատիպ մոտեցում է առաջարկվում նաեւ գովազդ արտադրողների նկատմամբ: