Armenian ARMSCII Armenian
ԵՐՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
ՆԱԽԱԳԻԾ

 Կ-6396 -15.10.2014-ՏՀ-010/3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի «այսուհետ՝ Օրենսգիրք» 70-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշման վերաբերյալ վերադասության կարգով ընդունված որոշումը կարող է բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով:»:

Հոդված 2 . Օրենսգրքի 96-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշման վերաբերյալ վերադասության կարգով ընդունված որոշումը կարող է բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 169-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման վերաբերյալ վերադասության կարգով ընդունված որոշումը կարող է բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 222-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածով նախատեսված որոշման վերաբերյալ վերադասության կարգով ընդունված որոշումը կարող է բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով:»:

Հոդված 5.  Օրենսգրքի 228-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածով նախատեսված որոշումների վերաբերյալ վերադասության կարգով ընդունված որոշումները կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: