Armenian ARMSCII Armenian
ԵՐՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6394 -15.10.2014-ՏՀ-010/3


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի «այսուհետ՝ Օրենք» 2-րդ հոդվածի 1-ին մասը «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը»  բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տեսչական մարմինները» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով» բառերով։

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում.

1. 2-րդ մասը «կամ դատարան» բառերից առաջ լրացնել «կամ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով,» բառերով.

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.«6. Սույն հոդվածով նախատեսված որոշումների վերաբերյալ վերադասության կարգով ընդունված ?հարկային եւ մաքսային մարմինների մասով՝ գանգատարկման հանձնաժողովի? որոշումները կարող են բողոքարկվել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բողոքարկման հանձնաժողով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը: