Armenian ARMSCII Armenian

ԵՐՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
ՆԱԽԱԳԻԾ

Կ-6391 -15.10.2014-ՏՀ-010/3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-իՀՕ-272 օրենքի 15-րդ հոդվածի.

1)  2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր  «գ2 » կետով.

«գ2) Օրենքով սահմանված կարգով ստեղծված տեսչական մարմնում` այդ մարմնի ղեկավարը, բացառությամբ սույն հոդվածի 2.1-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքի: »

2)  21-րդ կետը «պետական կառավարման մարմնի աշխատակազմի ղեկավարին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: