Armenian ARMSCII Armenian
Կ-55814-10.04.2023-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 29-րդ հոդվածում՝

1. 4-րդ մասում «աշխատանքներ կատարելու» բառերից հետո լրացնել «(բացառությամբ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարելու)» բառերով,

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4.2-րդ մասով.

«4.2. «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանք կատարելու ժամանակահատվածը չի հաշվառվում աշխատանքային ստաժում՝ անկախ եկամուտ (ֆինանսական կամ գույքային միջոցների կամ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցում կամ իր բնակության վայրից (քաղաք կամ գյուղ) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում կատարված ծախսերի հատուցում) ստանալու կամ եկամտային հարկ վճարած լինելու հանգամանքից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո: