Armenian ARMSCII Armenian
Կ-55811-10.04.2023-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության մեջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «զ1 » կետով.

«զ1 ) օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով կամավոր աշխատանք կատարելը.»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ, 21-րդ հոդվածի 5-րդ, 24-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի եւ 28-րդ հոդվածի 1-ին մասի «ա)» կետի «կետի հիմքով» բառերը փոխարինել «եւ «զ1 » կետերի հիմքերով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության մեջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ե1 » կետով.

«ե1 ) եթե մինչեւ ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը եւ նոր կամավոր աշխատանքի մասին պայմանագիր չի կնքվել:»:

Հոդված 4. Օրենքի 22.1-ին հոդվածի՝

1. վերնագրում «աշխատողների» բառից հետո լրացնել «կամ կամավորների» բառերով,

2. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Օտարերկրացի աշխատող ներգրավելու համար գործատուն կամ կամավոր ներգրավելու համար՝ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կազմակերպությունը լրացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հայտ միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից վարվող միասնական էլեկտրոնային հարթակում:»:

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «եւ «զ»» բառերը փոխարինել «, «զ» եւ «զ1 »» բառերով:

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի վերնագրում «Աշխատանքային գործունեության» բառերից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանք կատարելու» բառերով:

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «ա)» կետի «պայմանագիր» բառից առաջ լրացնել «կամ կամավոր աշխատանքի մասին» բառերը:

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «կետով սահմանված հիմքով» բառերը փոխարինել «եւ «զ1 » կետերով սահմանված հիմքերով» բառերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո: