Armenian ARMSCII Armenian
Կ-5585-10.04.2023-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Բարեգործության մասին» 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-424-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Կամավորը

Կամավորը սույն օրենքով սահմանված բարեգործությանը մասնակցում եւ բարեգործություն ստացողների օգտին կամավոր աշխատանքներ կատարում է օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից հանել «եւ կամավորների կատարած աշխատանքի» բառերը:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «կամավորների գործունեության հետ կապված ծախսերը» բառերը փոխարինել «բարեգործական ծրագրերի շրջանակներում կամավոր աշխատանքների հետ կապված օրենքով սահմանված կարգով կատարվող ծախսերը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի՝

1. 1-ին նախադասության՝

1) «եւ կամավորի» բառերը հանել,

2) 2-րդ եւ 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

2. 4-րդ եւ 5-րդ նախադասությունները հանել,

3. 6-րդ նախադասության «եւ կամավորների կատարած աշխատանքի» բառերը հանել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո: