Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-322-09.06.2004-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (23 հոկտեմբերի 1995 թվականի, ՀՕ-13, այսուհետ` օրենք)6-րդ հոդվածի 3-րդ կետում, 7-րդ հոդվածի 3-րդ կետում եւ 8-րդ հոդվածի 3-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի հինգերորդ մասից եւ 14-րդ հոդվածի չորորդ մասից հետո լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ.

«Արգելվում է թեկնածուների մերժումը նրանց ազգային, ռասայական, սեռական պատկանելության, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական ծագման, գույքային կամ այլ դրության պատճառով:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասում «սույն հոդվածով» բառերը փոխարինել ««Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով» բառերով:

Նույն հոդվածի չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից: