Armenian ARMSCII Armenian
Կ-5561-07.04.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «գ» ենթակետի.

1. առաջին պարբերության «բացառությամբ հողերի» բառը փոխարինել «այդ թվում՝ հողերի» բառերով.

2. երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: