Armenian ARMSCII Armenian
Կ-545-31.03.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բույսերի սորտերի պահպանության մասին» 2017 թվականի դեկտեմբերի 8-ի ՀO-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի ա) եւ բ)  ենթակետերի «կամ» բառերը փոխարինել «եւ» բառերով,

2) 3-րդ կետի «անկախ բուծողին իրավունքներ տալու հանգամանքից» բառերը փոխարինել «անկախ բուծողի իրավունքի տրամադրման պայմանների լիովին բավարարումից» բառերով,

3) 4-րդ կետի «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով,

4) 5-րդ կետում «պաշտպանություն» բառերը փոխարինել «պահպանություն» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով,

5)  6-րդ կետից հանել «1972 թվականի կամ» բառերը,

6) 9-րդ կետում «ՈՒՊՈՎ-ի» բառը փոխարինել «ՈՒՊՈՎ» բառով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «անդամ պետության» բառերը փոխարինել «անդամների» բառով, իսկ «անդամ պետությունում» բառերը՝ «անդամում» բառով,

2) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից կիրառվում է բոլոր բույսերի ցեղերի եւ տեսակների նկատմամբ:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «սերմնանյութը (տնկանյութը)» բառերը փոխարինել «բազմացվող նյութը» բառերով,

2) 1-ին մասի 1-ին կետի «հայտի ներկայացման օրվանից ոչ պակաս, քան մեկ տարի առաջ» բառերը փոխարինել «մինչեւ հայտի ներկայացման օրվանից մեկ տարի առաջ» բառերով,

3) 1-ին մասի 2-րդ կետում «հայտի ներկայացման օրվանից ոչ պակաս, քան չորս տարի առաջ, պտղատու ծառատեսակների եւ խաղողի համար՝ ոչ պակաս, քան վեց տարի առաջ» բառերը փոխարինել «վերոնշյալ ժամկետից չորս տարի առաջ, իսկ պտղատու ծառատեսակների եւ խաղողի համար՝ վեց տարի առաջ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «յուրաքանչյուր» բառը փոխարինել «ցանկացած» բառով:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Սորտը համարվում է միատարր, եթե այն բավականաչափ միատարր է իրեն համապատասխան հատկանիշներով՝ հաշվի առնելով փոփոխությունը, որը կարող է ի հայտ գալ դրանց բազմացման առանձնահատկությունների արդյունքում:»:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «մի քանի» բառը փոխարինել «կրկնվող» բառով եւ հանել «(վերարտադրումից)» բառը:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում «լրացվում» բառը փոխել «ներկայացվում» բառով:

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր ոք, որն ՈՒՊՈՎ-ի անդամներից մեկում ներկայացրել է բույսի նոր սորտի պահպանության հայտ, 12 ամիս ժամկետով օգտվում է առաջնության իրավունքից՝ մեկ այլ ՈՒՊՈՎ-ի անդամի լիազոր մարմին նույն սորտի նկատմամբ բուծողի իրավունքի տրամադրման հայտի ներկայացման նպատակով: Նշված ժամկետը հաշվարկվում է առաջին հայտը ներկայացնելու օրվանից:

Հայտը ներկայացնելու օրը չի հաշվարկվում սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում:»:

2) 2-րդ մասում «օրվանից» բառից հետո լրացնել «ոչ ուշ քան» բառերը.

3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ.

«4. Առաջնության ժամկետի ավարտից կամ առաջին հայտը մերժվելուց կամ հետ կանչվելուց հետո բուծողին տրվում է երկու տարի ժամկետ՝ 11-րդ հոդվածի համաձայն փորձարկումների իրականացման համար պահանջվող տեղեկատվությունը, փաստաթուղթը կամ նյութերը լիազոր մարմին տրամադրելու համար:»:

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «սորտին պահպանություն չտրամադրելու,» բառերից հետո լրացնել «այլ պետությունում կամ միջկառավարական կազմակերպությունում դրա պահպանությունը մերժելու կամ դրա ժամկետի լրանալու հիմքով» բառերով:

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «հայտ ներկայացնելու պահից մինչեւ բուծողի իրավունքի տրամադրումը» բառերը փոխարինել «հայտի ներկայացման եւ բուծողի իրավունքի տրամադրման միջեւ ընկած ժամանակահատվածում» բառերով.

2) 2-րդ մասի «ենթադրում» բառը փոխարինել «ընդգրկում» բառով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով՝

«3. Հայտատուն ցանկացած անձի նկատմամբ համարվում է բուծողի իրավունքի կրող, ով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակահատվածում կատարել է գործողություններ, որոնք իրավունքը շնորհվելուց հետո պահանջում են բուծողի թույլտվությունը, ինչպես նախատեսված է 13-րդ հոդվածում: Հայտատուն պետք է ունենա լիցենզիայի պայմանագրեր կնքելու եւ դատական վարույթ հարուցելու նույն իրավունքները, որոնք տրվում են բուծողին համապատասխան սորտի համար հայտի ներկայացման ամսաթվին: Սույն մասով վերապահված իրավունքները համարվում են երբեք չտրամադրված, եթե իրավունքը չի տրվում:

4. Ժամանակավոր պահպանությունն ուժի մեջ է մտնում միայն այն անձանց նկատմամբ, ում բուծողը ծանուցել է հայտի ներկայացման մասին:»:

Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1)   1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Համաձայն սույն օրենքի 14-րդ եւ 15-րդ հոդվածների, պահպանվող սորտի բազմացվող նյութի հետ կապված՝ սույն հոդվածում նշված գործողությունների համար պահանջվում է բուծողի թույլտվությունը:»:

2)  1-ին մասի 1-ին կետում «(բազմացում)» բառը փոխարինել «(կրկնապատկում)» բառով.

3)  1-ին մասի 2-րդ կետում «վերարտադրության» բառը փոխարինել «բազմացման» բառով.

4)  1-ին մասի 7-րդ կետի «1-ին եւ 2-րդ» բառերը փոխարինել «1-ից 6-րդ» բառերով.

5)  2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Բուծողը կարող է թույլտվության համար առաջադրել որոշակի պահանջներ եւ սահմանափակումներ:».

6) 3-րդ մասի «սույն» բառից առաջ լրացնել «Օրենքի 14-րդ եւ 15-րդ հոդվածների համաձայն,» բառերը, «սորտի» բառից հետո «բուսանյութ» բառը փոխարինել «բազմացվող նյութ» բառերով եւ «բուծողը» բառից հետո լրացնել «ողջամիտ» բառով.

7)  4-րդ մասի «4» թիվը փոխարինել «3» թվով.

8) 4-րդ մասի 2-րդ կետում «7» թիվը փոխարինել «6» թվով.

9)   5-րդ մասի 1-ին կետում «ստացվել է» բառերից առաջ լրացնել «հիմնականում» բառերը.

10) 6-րդ մասում «Սորտերը» բառից առաջ լրացնել «հիմնականում ստացված» բառերը:

Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) վերնագրի «շրջանակները» բառը փոխարինել «բացառությունները» բառով.

2) 1-ին մասի 3-րդ կետում «13-րդ հոդվածի 5-րդ» բառերը փոխարինել «13-րդ հոդվածի 4-րդ» բառերով եւ «նոր» բառը փոխարինել «այլ» բառով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով՝

«2. Բուծողի իրավունքների խախտում չի համարվում ողջամիտ սահմաններում եւ բուծողների օրինական շահերի պահպանության դեպքում ֆերմերների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանկում ներառված պահպանվող սորտերի կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված սորտերի՝ անձնական տնտեսություններում մշակության արդյունքում ստացված բերքի օգտագործումը բազմացման նպատակով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառությունները չեն վերաբերում պտղատու, բանջարային մշակաբույսերին, դեկորատիվ եւ անտառային բույսերին, որոնց ցանկը սահմանում է լիազոր մարմինը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նշված ողջամիտ սահմանները եւ բուծողի օրինական շահերի պահպանության միջոցները սահմանում է լիազոր մարմինը:»:

Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «5» թիվը փոխարինել «4» թվով.

2) 1-ին մասի 1-ին կետում «հետ» բառից հետո ավելացնել «,կամ» բառը.

3) 1-ին մասի 2-րդ կետում «նյութի» բառից առաջ ավելացնել «սորտի» բառը եւ «տեսակի կամ տիպի սորտերը» բառերը փոխարինել «ցեղին կամ տեսակին պատկանող սորտերը» բառերով:

Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) վերնագրում «իրավունքի» բառից հետո ավելացնել «իրացման» բառը.

2) 1-ին մասից հանել «օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով՝ միայն նախնական համարժեք փոխհատուցմամբ» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝

«2. Երբ որեւէ նման սահմանափակում ազդում է երրորդ կողմին ցանկացած գործողություն իրականացնելու լիազորություն վերապահելու վրա, որի համար պահանջվում է բուծողի թույլտվությունը, ապա բուծողը ստանում է համարժեք փոխհատուցում:»:

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «սերմնանյութի, տնկանյութի կամ բազմացման համար նախատեսված այլ նյութերի արտադրությունը, հավաստագրումը եւ շուկայահանությունը կամ այդ նյութերի ներկրումն ու արտահանումը կարգավորող որեւէ միջոցով» բառը փոխարինել «սորտերի նյութերի արտադրությունը, հավաստագրումը եւ շուկայահանումը կամ այդ նյութերի ներկրումն ու արտահանումը կարգավորելու համար ձեռնարկված ցանկացած միջոցով» բառերով:

Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «ժամկետը» բառից հետո ավելացնել «՝ բուծողին իրավունք տալու օրվանից» բառերը եւ հանել 2-րդ մասը:

Հոդված 17. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «ցանկացած» բառը փոխարինել «յուրաքանչյուր» բառով, «ապահովի» բառից հետո լրացնել «դրա հիմնական նշանակությունը եւ» բառերը, «այդ» բառից հետո ավելացնել «որպես սորտի անվանում գրանցված» բառերը.

2) 2-րդ մասում «ցանկացած այլ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր» բառով եւ հանել «պետության» բառը.

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Երրորդ անձանց նախկին իրավունքները ենթակա չեն վերանայման: Եթե նախկինում ձեռք բերված իրավունքի պատճառով սորտի անվանման գործածումը արգելվում է համաձայն սույն հոդվածի 8-րդ մասի, ապա լիազոր մարմինը բուծողից պահանջում է սորտի համար ներկայացնել այլ անվանում:».

4) 5-րդ մասում «անդամ պետություններում» բառերը փոխարինել «անդամներում» բառերով.

5) 6-րդ մասից հանել «ՈՒՊՈՎ-ի կանոնադրությամբ հաստատված կարգով» բառերը.

6) 8-րդ մասում «յուրաքանչյուր» բառը փոխարինել «ցանկացած» բառով եւ հանել «կամ ՈՒՊՈՎ-ի անդամ պետության» բառերը եւ «չեն խոչընդոտում սորտի անվանման օգտագործմանը» բառերը փոխարինել «կանխում են այդպիսի օգտագործումը» բառերով:

Հոդված 18. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետում «վրա» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «եւ բուծողի իրավունքների տրամադրման պահին չեն պահպանվել սույն օրենքի 7-րդ կամ 8-րդ հոդվածների դրույթներով սահմանված պահանջները.».

2) 1-ին մասի 3-րդ կետում «անձին» բառից հետո խմբագրել հետեւյալ խմբագրությամբ. «եթե միայն այն չի փոխանցվել այն անձին, ով ունի այդ իրավունքը.»:

Հոդված 19. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետի «պահանջները» բառը փոխարինել «պայմանները» բառով.

2) 1-ին մասի 2-րդ կետի բ. ենթակետում «առաջարկել» բառը փոխարինել «առաջարկում» բառով եւ «եւ» բառը փոխարինել «եթե» բառով.

3) 1-ին մասի 2-րդ կետը լրացնել գ. ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ. «գ. բուծողը չի վճարել այն վճարները, որոնք նախատեսված են վճարման ենթակա իրավունքներն ուժի մեջ մնալու համար:»:

Հոդված 20. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում: