Armenian ARMSCII Armenian
Երրորդ ընթերցում

Նախագիծ


 Կ-5937 -09.09.2014,01.10.2014-ՊԻ-010/3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի`

1) 1-ին մասից հանել «ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների եւ երրորդ անձանց» բառերը,

2) 4-րդ մասի առաջին նախադասությունում «իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից գրավի իրավունքի գրանցման պահից» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14.1-րդ գլխով նախատեսված հիմքերով» բառերով,

3) 4-րդ մասի երկրորդ նախադասությունում «գրավի իրավունքի գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «գրավի իրավունքը գրանցվում է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով» բառերով,

4) 4-րդ մասի երրորդ նախադասությունը հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից: