Armenian ARMSCII Armenian
Պ-4364-22.11.2022,20.03.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 12.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12.1. Պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների, հրագործական արտադրատեսակի, (բացառությամբ կենցաղային նշանակության 1-ին եւ 2-րդ դասերի արտադրատեսակների) վաճառքը թույլատրվում է բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի»:

2) լրացնել նոր 12.2-րդ մաս՝ հետեւյալ հովանդակությամբ.

«12.2 «Կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակի վաճառքը 16 տարին չլրացած անձանց արգելվում է»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: