Armenian ARMSCII Armenian
Երրորդ ընթերցում

Նախագիծ


 Կ-5934 -09.09.2014,01.10.2014-ՊԻ-010/3

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները» բառերը.

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածում  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ մասեր.

«7.Շարժական գույքի նկատմամբ գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

8. Շարժական գույքի կադաստրի վարման նպատակով հաշվառման ենթակա շարժական գույքի ցանկը, շարժական գույքի կադաստրի վարման կարգը, հաշվառման մատյանների ձեւերը, ինչպես նաեւ հաշվառում իրականացնող մարմինները սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 74-րդ հոդվածի 8-րդ մասըն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից: