Armenian ARMSCII Armenian
Պ-436-22.11.2022,20.03.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում.

1) 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
 
«1. Պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրություն, ներմուծմամբ զբաղվելու գործունեություն ԿՄ - Փ - Ո Հ Վ
2. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առեւտուր եւ պայթեցման աշխատանքների կատարում, պահեստավորում, տեղափոխում կամ կիրառում (շահագործում) ԿՄ - - Ո Հ Վ

2) 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ 2.1-ին եւ 2.2-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
 
2.1. Հրագործական արտադրատեսակների արտադրություն, ներմուծմամբ զբաղվելու գործունեություն ԿՄ - Փ - Ո Հ Վ
2.2 «Հրագործական արտադրատեսակների կիրառում (շահագործում), առեւտուր (իրացում), պահեստավորում եւ տեղափոխում (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների, որոնց մասով լիցենզավորման պահանջը վերաբերում է միայն կենցաղային նշանակության 1-ին եւ 2-րդ դասերի արտադրատեսակների պահեստավորմանը եւ տեղափոխմանը)»: ԿՄ - - Ո Հ Վ»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը կընդունվեն սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից 6 ամսվա ընթացքում: