Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6212-03.10.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀO-118 oրենքի (այսուհետ` Օրենք) 6.1-ին հոդվածում`

1) 1-ին մասից հանել «200 մլն դրամը գերազանցող» բառերը եւ մասը վերջին պարբերությունից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն մասին համապատասխան հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչեւ ժամկետի լրանալու օրը:»,

2) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Մինչեւ սույն հոդվածի առաջին մասով սահմանված հետաձգման ժամկետի լրանալը սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) մաքսային մարմիններին ներկայացված` հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ` հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, եւ հայտարարությունում նշված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե ժամկետի հետաձգումը դադարեցնելու օրվանից 10-օրյա ժամկետում:

3. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքների մասով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները կարող են մարվել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով օրենքի համաձայն հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին` վերադարձի գումարի վերաձեւակերպման միջոցով:

Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարվելու դեպքում օրենքով սահմանված տույժերի հաշվարկումը եւ այդ գումարների նկատմամբ հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը: Մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները եւ սահմանված ժամկետում չվճարված գումարների նկատմամբ հաշվարկված տույժերը վճարվում են որպես մաքսային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ:»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի`

1) չորրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել,

2) հինգերորդ պարբերության առաջին նախադասությունից հանել «թղթային կամ» բառերը, իսկ երկրորդ նախադասությունում «Էլեկտրոնային հարկային հաշիվը» բառերը փոխարինել «Հարկային հաշիվը» բառերով,

3) յոթերորդ պարբերությունից հանել վերջին նախադասությունը,

4) վերջին պարբերությունից հանել առաջին նախադասությունը:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Հարկային հաշվում պարտադիր նշվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջներով նախատեսված տվյալները.

2) ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը` առանձին տողով.

3) հարկային հաշվի սերիան ու համարը.

4) ԱԱՀ վճարողի հաշվառման համարը.

5) ապրանքի մատակարարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը, ամիսը եւ տարեթիվը:

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման դեպքում հարկային հաշվում առանձնացվում է նաեւ ակցիզային հարկի գումարը:

Հարկային հաշիվները դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով:

Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք`

1) յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո` մինչեւ դրան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմին են ներկայացնում տեղեկատվություն իրենց կողմից առանց ինտերնետային կապի դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ,

2) էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում են հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների գծով մատակարարների եւ ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված հարկային հաշիվները:

Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում հարկային պարտավորություն կրելիս ավելացված արժեքի հարկ վճարող անձինք Հայաստանի Հանրապետությունում չգրանցված օտարերկրյա անձի անունից կարող են օրենքով սահմանված կարգով դուրս գրել հարկային հաշիվներ, որոնցում որպես ապրանք առաքող կամ ծառայություն մատուցող անձի ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար եւ հարկ վճարողի հաշվառման համար նշում են իրենց համապատասխան հաշվառման համարները: Նշված կարգով դուրս գրված հարկային հաշիվները համարվում են մատակարարի կողմից դուրս գրված:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ԱԱՀ վճարողների հաշվառման, հարկային հաշիվների դուրսգրման եւ հարկային հաշվի սերիայի ու համարի գեներացման կարգերը:»:

Հոդված 4. Օրենքի 20.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20.1. Սխալներով լրացված եւ դուրս գրված հարկային հաշիվները չեղյալ են ճանաչվում հարկային հաշիվ դուրս գրող անձի կողմից:

Ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով հարկային հաշիվների չեղյալ ճանաչման հետ կապված ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառության եւ հարկի գումարի նվազեցումներ չեն կատարվում, եթե չի պահպանվել հարկային հաշիվների չեղյալ ճանաչման կարգը:

Գործարքը հարկային հաշվում նշված պայմաններով չկատարվելու, հարկային հաշվում նշված պայմանները օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով փոփոխվելու դեպքերում հարկային հաշիվ դուրս գրող եւ (կամ) ստացող անձը դուրս է գրում ճշգրտող հարկային հաշիվ:

Ճշգրտող հարկային հաշիվները դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով:

Հարկային հաշիվների չեղյալ ճանաչման եւ ճշգրտող հարկային հաշիվների դուրս գրման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի`

1) երրորդ պարբերությունում «կատարվել է վճարումը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի» բառերը,

2) երրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար սույն օրենքով սահմանված մնացած բոլոր պայմանները բավարարված համարվելու դեպքերում, ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները կարող են հաշվանցել նաեւ առանց մատակարարներին կամ ծառայություն մատուցողներին վճարում կատարելու`

ա. 2015 թվականի հունվարի 1-ից` այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրականացված` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների հարկվող շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 100 միլիոն դրամը,

բ. 2016 թվականի հունվարի 1-ից` այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրականացված` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների հարկվող շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 500 միլիոն դրամը,

գ. 2017 թվականի հունվարի 1-ից` բոլոր ԱԱՀ վճարողները:

Մինչեւ սույն մասի չորրորդ պարբերությամբ սահմանված համապատասխան ժամկետները, ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու առումով ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների դիմաց վճարում կատարված լինելը համարվում է բավարարված նաեւ այն դեպքում, երբ սույն հոդվածի համաձայն վճարումը կատարվել է այն անձին, որին պահանջի իրավունքի զիջման (ներառյալ ֆակտորինգի) պայմանագրով փոխանցվել է ապրանքներ մատակարարած կամ ծառայություններ մատուցած անձի պահանջի իրավունքը:»:

Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում «որոնց մասով սույն օրենքի 20 հոդվածին համապատասխան տեղեկություններ չեն ներկայացվել» բառերը փոխարինել «որոնք մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) էլեկտրոնային ստորագրությամբ չեն վավերացվել» բառերով:

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից հանել «եւ (կամ) սույն օրենքի 20 հոդվածով սահմանված տեղեկությունների ճշգրտումներ (ճշգրտված տեղեկություններ)» եւ «եւ (կամ) տեղեկությունները» բառերը:

Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 43-րդ հոդվածի վերջին պարբերությունը:

Հոդված 9. Օրենքի 43.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 43.1. Հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո դուրս գրված, սակայն այդ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող) առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք մինչեւ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) էլեկտրոնային ստորագրությամբ չեն վավերացվել, տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով հաշվանցման ենթակա չեն եւ կարող են հաշվանցվել այդ հարկային հաշիվներն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու օրն ընդգրկող հետագա հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակաշրջանների) համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով (հաշվարկներով):»:

Հոդված 10. Օրենքի 43.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 43.2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հարկային հաշիվ (այդ թվում` ճշգրտող հարկային հաշիվ) դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ կամ ճշգրտող հարկային հաշիվ դուրս գրողը վճարում է տուգանք` հարկային հաշվի կամ ճշգրտող հարկային հաշվի լրիվ արժեքով հատուցման գումարի (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը) կրկնակիի չափով, բայց ոչ պակաս 5 միլիոն դրամից:»:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված փոփոխությունները տարածվում են նաեւ մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը ներմուծված ապրանքների վրա, որոնք մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը չեն օտարվել եւ օգտագործման իրավունքով չեն հանձնվել այլ անձանց:

Անձինք առանց ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների դիմաց վճարում կատարելու ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կարող են կատարել միայն սույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ կետով սահմանված համապատասխան ժամկետներից հետո կատարվող ձեռքբերումների մասով, իսկ մինչեւ համապատասխան ժամկետները կատարված ձեռքբերումների մասով ԱԱՀ-ի գծով հաշվանցումները կատարվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով:

Անձինք սույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ կետով Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող վերջին պարբերությամբ սահմանված կանոններով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կարող են կատարել 2015 թվականի հունվարի 1-ից հետո կատարվող գործարքների մասով:

Մինչեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճշգրտող հարկային հաշիվների դուրս գրման կարգի ուժի մեջ մտնելը դուրս գրված հարկային հաշիվների անվավեր ճանաչման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգով:

Մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը ավարտված հաշվետու ժամանակաշրջաններում կատարված գործարքների համար դուրս գրված թղթային հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով:  

Հիմնավորում

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի փաթեթի նպատակը սահմանամերձ գյուղերում տնտեսական ակտիվության խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Թեեւ գործող օրենսդրությամբ սահմանամերձ գյուղական համայնքների տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման համար կան որոշ հարկային խթաններ, այդուհանդերձ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք բավարար չեն:

Բացի այդ, հարկային վարչարարությանը հատուկ խնդիրների ու հարկումից խուսափելու ռիսկերի պատճառով նախկին տարիներին կիրառվել են հարկային հաշվառմանն առնչվող որոշակի սահմանափակումներ եւ հարկային հսկողության գործիքներ: Ներկայումս հարկային վարչարարության եւ հարկային հսկողության արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված` վերոնշյալ սահմանափակումներն ու հսկողական գործիքները կարող են որոշակիորեն կրճատվել:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1)  2015 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը ազատել հիմնական հարկերից,

2)  սահմանել, որ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռք բերման նպատակով ստացված եւ փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով,

3)  սահմանել, որ`

ա) հարկային հաշիվները 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ այլ հաշվարկային փաստաթղթերը 2016 թվականի հունվարի 1-ից դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով,

բ) անփաստաթուղթ ապրանքների տեղափոխման կամ առաքման համար օրենքով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե ուղեկցող փաստաթղթեր դուրս չգրելը պայմանավորված է ինտերնետային կապի անբավարար որակով կամ բացակայությամբ,

գ) վերացվում է առաքումների գրանցման գրքեր վարելու պահանջը,

4)  վերացնել ՀՀ կառավարության հավանությանն արժանացող ներդրումային ծրագրերի մասով մաքսային սահմանին հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու համար սահմանված` 200 մլն. դրամ մաքսային արժեքով ներմուծում կատարելու նվազագույն շեմը,

5)  աստիճանաբար անցում կատարել ԱԱՀ-ի գծով հաշվանցումների կատարման հաշվեգրման սկզբունքին,

6)  վերացնել ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար ստացված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու պահանջը,

7)  սահմանել, որ սահմանամերձ գյուղերում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները արտոնագիրը ստանում են առանց արտոնագրի վճարման,

8)  նվազեցնել բնապահպանական, բնօգտագործման եւ ճանապարհային վճարները սահմանված ժամկետում չկատարելու համար նախատեսված տույժերի չափերը` համապատասխանաբար` յուրաքանչյուր օրվա համար 0.2 տոկոս եւ 0.25 տոկոս, փոխարինել 0.15 տոկոսով` հավասարեցնելով հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար գանձվող տույժի չափին,

9) սահմանել, որ պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժերը հաշվարկվում են ոչ ավել, քան 365 օրվա համար` զուգահեռաբար յուրաքանչյուր օրվա համար սահմանված տույժի չափը` 0.5 տոկոս, փոխարինելով 0.15 տոկոսով` հավասարեցնելով հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար գանձվող տույժի չափին:

4. Կարգավորման առարկան. Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան սահմանամերձ գյուղերում իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հարկման համակարգն է եւ գործարար միջավայրը ընդհանրապես:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանամերձ գյուղերում իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը ազատել հիմնական հարկերից, ինչպես նաեւ նպաստել գործարար միջավայրի բարելավմանը:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է: 


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ  ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը որոշակի բարենպաստ ազդեցություն կունենա սահմանամերձ գյուղերում բնակչության համար ստոմատոլոգիական (ատամնաբուժական) եւ ատամնատեխնիկական բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ֆիզիկական հասանելիության եւ ֆինանսական մատչելիության վրա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների  նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` նախատեսվում է հարկերից ազատել սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը, ինչպես նաեւ հարկ վճարողների կողմից կատարվող գործարքների փաստաթղթավորման նպատակով 2016 թվականի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների) դուրս կգրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է ընդհանուր առմամբ դրական ազդեցություն` նկատի ունենալով մի շարք միջոցառումների պատշաճ իրականացման հանգամանքը, մասնավորապես`


Եզրակացություն
 
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»   ՀՀ օրենքների նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ   ՀՀ օրենքների  նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով   «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն: 
 

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ


Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

10) 2015 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը ազատել հիմնական հարկերից,

11) սահմանել, որ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաեւ պետության եւ (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարանի ձեռք բերման նպատակով ստացված եւ փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով,

12) սահմանել, որ`

ա) հարկային հաշիվները 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ այլ հաշվարկային փաստաթղթերը 2016 թվականի հունվարի 1-ից դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով,

բ) անփաստաթուղթ ապրանքների տեղափոխման կամ առաքման համար օրենքով նախատեսված տուգանքները չեն կիրառվում, եթե ուղեկցող փաստաթղթեր դուրս չգրելը պայմանավորված է կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումներով,

գ) վերացվում է առաքումների գրանցման գրքեր վարելու պահանջը,

13) վերացնել ՀՀ կառավարության հավանությանն արժանացող ներդրումային ծրագրերի մասով մաքսային սահմանին հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու համար սահմանված` 200 մլն. դրամ մաքսային արժեքով ներմուծում կատարելու նվազագույն շեմը,

14) 3 տարվա ընթացքում աստիճանաբար անցում կատարել ԱԱՀ-ի գծով հաշվանցումների կատարման հաշվեգրման սկզբունքին,

15) վերացնել ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար ստացված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու պահանջը,

16) սահմանել, որ սահմանամերձ գյուղերում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին (այդ թվում` ֆիզիկական անձանց) արտոնագիրը տրամադրվում է առանց արտոնագրային վճարի վճարման,

17) նվազեցնել բնապահպանական, բնօգտագործման եւ ճանապարհային վճարները սահմանված ժամկետում չկատարելու համար նախատեսված տույժերի չափերը` համապատասխանաբար` յուրաքանչյուր օրվա համար 0.2 տոկոս եւ 0.25 տոկոս, փոխարինել 0.15 տոկոսով` հավասարեցնելով հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար գանձվող տույժի չափին,

18)  սահմանել, որ պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու համար տույժերը հաշվարկվում են ոչ ավել, քան 365 օրվա համար` զուգահեռաբար յուրաքանչյուր օրվա համար սահմանված տույժի չափը` 0.5 տոկոս, փոխարինելով 0.15 տոկոսով` հավասարեցնելով հարկի վճարումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար գանձվող տույժի չափին:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների կորուստը կկազմի շուրջ 30 մլրդ. ՀՀ դրամ: