Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-625-03.10.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  1-ին հոդվածի «50000 դրամ» բառերը փոխարինել «55000 դրամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2.  Օրենքի 2-րդ հոդվածի`

1. 2-րդ պարբերության «300 դրամ» բառերը փոխարինել «330 դրամ» բառերով.

2. 3-րդ պարբերության «334 դրամ» բառերը փոխարինել «367 դրամ» բառերով.

3. 4-րդ պարբերության «500 դրամ» բառերը փոխարինել «550 դրամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածից հանել «ամսական» բառը:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն Օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  (այսուհետ` նաեւ Նախագիծ) մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2014  թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի դրույթները: Նվազագույն աշխատավարձի բարձրացման պահանջ է սահմանված նաեւ ՀՀ կառավարության 2014թ. մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի, Հայաստանի Հանրապետության զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարություն ծրագրերում:  Նվազագույն աշխատավարձի բարձրացման պահանջը բխում է նաեւ ՀՀ կողմից վավերացված միջազգային համապատասխան պայմանագրերի պարտավորություններից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Նվազագույն աշխատավարձը կատարած աշխատանքի համար աշխատողին տրվող հատուցման նվազագույն թույլատրելի սահմանն է, որը պետության կողմից սահմանվում է որպես նվազագույն երաշխիք: Հանդիսանալով ՀՀ աշխատաշուկայի կարգավորման հիմնական գործիքներից մեկը` գործող նվազագույն աշխատավարձը ձեւավորում է աշխատուժի ցածր գին (աշխատավարձ), որը ցածր է նաեւ աշխատողի վերարտադրության համար անհրաժեշտ ծախսերի արժեքից եւ դեռեւս չի ապահովում աշխատողի նվազագույն կենսապայմանները:

Նվազագույն աշխատավարձը աշխատողի վերարտադրության համար անհրաժեշտ ծախսերին հավասարեցնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձի եւ միջին աշխատավարձի միջեւ առկա տարբերության կրճատումը պահանջում են նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում` ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված`  2009-2012թթ. նվազագույն աշխատավարձի չափի բարձրացման տեմպը որոշակիորեն նվազեց: 2009թ. նվազագույն աշխատավարձը սահմանվեց 30000 դրամ, որից հետո բարձրացավ միայն 2011թ. 2500 դրամով եւ դարձավ 32500 դրամ: Այս չափը պահպանվեց նաեւ 2012 թվականին:

Այս բնագավառում առկա խնդիրներին լուծում տալու նպատակով, տնտեսության զարգացման ծրագրերին զուգընթաց ՀՀ կառավարությունը իր ծրագրերում սահմանեց նաեւ նվազագույն աշխատավարձի բարձրացման նպատակադրումներ, որին համապատասխան 2013 թվականից մեկնարկեց նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման ծրագիրը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության ծրագրի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված աշխատավարձի բարձրացման քաղաքականության դրույթները եւ նախատեսված չափերը` Նախագծով նախատեսվում է 2015թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 55.000 դրամ:

5. Ակնկալվող արդյունքը

ՀՀ Կառավարության ռազմավարական ծրագրերով նախատեսված նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման ապահովում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացման կամ եկամուտների նվազեցման վերաբերյալ

Օրենքի  նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի ավելացումներ կամ եկամուտների էական նվազեցումներ չեն նախատեսվում:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի  վերաբերյալ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծն  իր մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա  ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագծի) ընդունմամբ նախատեսվում է 2015թ. հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը սահմանել 55.000 դրամ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերով նախատեսված նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման ապահովմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում։