Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-624-03.10.2014-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀO-157-Ն oրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր 15.2 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հադված 15.2. ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության ծառայողի վարձատրությունը

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քննչական վարչության ծառայողի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 9-ով։

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քննչական վարչության ծառայողին վճարվում է հավելավճար՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քննչական վարչության ծառայողի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քննչական վարչության ծառայողը կոչման համար ստանում է հավելավճար։

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քննչական վարչության ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

5. Սույն օրենքի 18-20-րդ հոդվածներով, 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության քննչական վարչության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հավելվածի «Մաքսային ծառայություն» եւ «Հարկային ծառայություն» աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1 հավելվածի,

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի նոյեմբերի 1-ից:
 

Հավելված

Հիմնավորում

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը մաքսային ծառայության ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության որոշ պաշտոնների համար օրենդրությամբ սահմանված հիմնական աշխատավարձերի հաշվարկման գործակիցների վերանայումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Խնդիրը կայանում է նրանում, որ գործող օրենսդրությամբ հարկային եւ մաքսային ծառայության, ինչպես նաեւ հատուկ քննչական ծառայության (քննչական կոմիտեի ծառայողի) եւ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության միեւնույն պաշտոն զբաղեցնող պետական ծառայողների հիմնական աշխատավարձերի գործակիցների միջեւ առկա են էական տարբերություններ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է համապատասխանեցնել հարկային եւ մաքսային ծառայության միեւնույն պաշտոն զբաղեցնող հարկային եւ մաքսային ծառայողների, ինչպես նաեւ հատուկ քննչական ծառայության (քննչական կոմիտեի ծառայողի) եւ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության ծառայողների աշխատավարձերի հաշվարկման գործակիցները:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հանդիսանում է մաքսային եւ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության ծառայողների աշխատավարձը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային ծառայության եւ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության որոշ պաշտոնների համար օրենդրությամբ սահմանված աշխատավարձերի հաշվարկման գործակիցները համապատասխանեցնել համապատասխանաբար հարկային ծառայության եւ հատուկ քննչական ծառայության (քննչական կոմիտեի ծառայողի) նույն պատոնների համար սահմանված գործակիցներին:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել մաքսային ծառայության եւ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության որոշ պաշտոնների համար օրենդրությամբ սահմանված հիմնական աշխատավարձերի հաշվարկման գործակիցները եւ համապատասխանեցնել համապատասխանաբար հարկային ծառայության նույն մակարդակի պաշտոն զբաղեցնող, ինչպես նաեւ հատուկ քննչական ծառայության (քննչական կոմիտեի ծառայողի) ծառայողների աշխատավարձերի հաշվարկման գործակիցներին:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան տարեկան շուրջ 195.0 մլն դրամի (որը նախատեսված է ՀՀ պետական բյուջեի 2015 թվականի նախագծով), իսկ եկամուտները` շուրջ 49.0 մլն. դրամի չափով:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է մաքսային ծառայության եւ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության որոշ պաշտոնների համար օրենդրությամբ սահմանված աշխատավարձերի հաշվարկման գործակիցները համապատասխանեցնել համապատասխանաբար հարկային ծառայության եւ հատուկ քննչական ծառայության (քննչական կոմիտեի ծառայողի) նույն մակարդակի պաշտոնների համար սահմանված գործակիցներին:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է մաքսային ծառայության եւ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության որոշ պաշտոնների համար օրենդրությամբ սահմանված հիմնական աշխատավարձերի հաշվարկման գործակիցների սահմանմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։