Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3182-01.06.2004-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28-ը հուլիսի 1998 թվականի) 986-րդ հոդվածի 2-րդ կետում «Ապահովագրողի» բառը փոխարինել «Ապահովագրվողի» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 990-րդ հոդվածի 1-ինկետը «կյանքին կամ առողջությանը» բառերից հետո լրացնել «կամ աշխատունակությանը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 990-րդ հոդվածի 3-րդ կետը երկրորդ նախադասությունը փոխարինել հետեւյալ բովանդակությամբ նախադասությունով` «Ապահովագրված անձի գրավոր համաձայնության բացակայությամբ կնքված ապահովագրության պայմանագիրն առոչինչ է:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգիրքը 990-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9901 -րդ հոդվածով`

«Հոդված 9901 . Ապահովագրությանդասակարգումը

«Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարող է սահմանվել սույնօրենսգրքով նախատեսված անձնական, գույքային եւ պատասխանատվության ապահովագրությունից տարբեր` կյանքի եւ ոչ կյանքի ապահովագրությանդասակարգումը:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 996-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը փակագծերում նշված «անդորրագիր» բառից հետո լրացնել «,վկայագիր» բառով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 1009-րդ հոդվածի 2-րդ նախադասությունը փակագծերում նշված «շահառուի» բառից առաջ լրացնել «ապահովագրված անձի կամ» բառով:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 1010-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1010. Ապահովագրական պարգեւ (ապահովագրավճար)»

Նույն հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունում «մշակված ապահովագրական դրույքաչափեր» բառերը փոխարինել «հաշվարկված ապահովագրական սակագներ (դրույքաչափեր)» բառերով:

Նույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունում «դրույքաչափերին» բառը փոխարինել «սակագներին (դրույքաչափերին)» բառերով:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 1016-րդ հոդվածի 1-ին կետը «դեպքերի» բառից հետո լրացնել «,եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 1021-րդ հոդվածի վերնագիրը «Վնասի հատուցման» բառերից հետո լրացնել «պահանջի» բառով:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 1024-րդ հոդվածի 3-րդ կետում «ապահովագրությունը վճարվում է» բառերը փոխարինել «ապահովագրության գծով ապահովագրական պարգեւները վճարվում են» բառերով:

ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։