Armenian ARMSCII Armenian
Կ-474-19.12.2022-ԵԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՎՐՈՊԱ» ԾՐԱԳՐԻՆ (2021-2027) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2022 թվականի սեպտեմբերի 14-ին եւ 2022 թվականի հոկտեմբերի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՎՐՈՊԱ» ԾՐԱԳՐԻՆ (2021-2027) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2022թ. սեպտեմբերի 14-ին եւ 2022թ. հոկտեմբերի 11-ին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի եւ Եվրոպական միության նորարարության, հետազոտության մշակույթի, կրթության եւ երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելի կողմից:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը Եվրոպական Միության մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է, որը հասանելի է ԵՄ Հարեւանության երկրների համար եւ բաղկացած է «Մեդիա» եւ «Մշակույթ» ենթածրագրերից: Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ մասնակցել է նախորդ «Ստեղծագործ Եվրոպա» (2014-2020թթ.) ծրագրին, որը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի մշակույթի զարգացման մեջ եւ տրամադրել է բազում հնարավորություններ նշյալ ոլորտի ներկայացուցիչներին մասնակցել տարբեր դրամաշնորհային նախաձեռնություններին՝ նպաստելով ճարտարապետության, երաժշտության, գրականության, կատարողական արվեստի, հրատարակչության, ռադիոյի, տեսողական արվեստի եւ այլ ոլորտների ամրապնդմանը եւ զարգացմանը:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը հնարավորություն է ընձեռում հայաստանյան մշակութային եւ ստեղծարար ոլորտի կազմակերպություններին ծավալելու միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի մի շարք այլ կազմակերպությունների հետ, խթանում է շփումները մշակույթի գործիչների միջեւ եւ տրամադրում է դրամաշնորհային ծրագրեր գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի եւ մի շարք այլ ոլորտներում:

Համաձայնագրի համաձայն՝ Հայաստանը որպես ասոցացված երկիր մասնակցում եւ նպաստում է մշակութային եւ ստեղծագործ ոլորտներում Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, ինչպես սահմանված է Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի ԵՄ 2021/818 ամենաարդի տարբերակներով: Հայաստանը մասնակցում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հետեւյալ գործողություններին.

ա) մշակութային տիրույթի բոլոր գործողություններին.

բ) միջոլորտային տիրույթում ներառված՝ Ծրագրի հարթակի ստեղծմանն օժանդակող գործողություններին.

Համաձայնագիրն իրականացվում է 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ–ի կոնվենցիայով սահմանված՝ Կողմերի պարտավորություններին համապատասխան:

Ակնկալվում է, որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) մասնակցությունը կաջակցի մշակութային բազմազանությանը եւ կխթանի մշակութային եւ ստեղծագործ ոլորտների մրցակցությունը:

Համաձայնագրի վավերացումը բխում է նաեւ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի «1.1 Արտաքին քաղաքականություն» բաժնի 4-րդ ենթակետից («Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության եւ ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) եւ այլ համատեղ ստորագրած փաստաթղթերի վրա») եւ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Արտաքին գործերի նախարարություն» բաժնի 7-րդ կետով սահմանված նպատակից («Եվրոպական երկրների եւ Եվրոպական միության հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ընդլայնում՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) եւ այլ փաստաթղթերի հիման վրա»):

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նպատակահարմար է համարում «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի վավերացումը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՎՐՈՊԱ» ԾՐԱԳՐԻՆ (2021-2027) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանը որպես ասոցացված երկիր մասնակցում եւ նպաստում է մշակութային եւ ստեղծագործ ոլորտներում Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, ինչպես սահմանված է Եվրոպական պառլամենտի եւ Խորհրդի ԵՄ 2021/818 ամենաարդի տարբերակներով: Հայաստանը մասնակցում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հետեւյալ գործողություններին.

ա) մշակութային տիրույթի բոլոր գործողություններին.

բ) միջոլորտային տիրույթում ներառված՝ Ծրագրի հարթակի ստեղծմանն օժանդակող գործողություններին.

«Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) հանդիսանում է նախորդ «Ստեղծագործ Եվրոպա» (2014-2020թթ.) ծրագրի շարունակությունը: Վերջինս մեծ ներդրում է ունեցել Հայաստանի մշակույթի զարգացման մեջ եւ տրամադրել է բազում հնարավորություններ նշյալ ոլորտի ներկայացուցիչներին մասնակցել տարբեր դրամաշնորհային նախաձեռնություններին: Մասնավորապես, «Ստեղծագործ Եվրոպա» (2014-2020թթ.) ծրագիրը նպաստել է ճարտարապետության, երաժշտության, գրականության, կատարողական արվեստի, հրատարակչության, ռադիոյի, տեսողական արվեստի եւ այլ ոլորտների ամրապնդմանը եւ զարգացմանը:

Համաձայնագիրն իրականացվում է 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձեւերի բազմազանության պաշտպանության եւ խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ–ի կոնվենցիայով սահմանված՝ Կողմերի պարտավորություններին համապատասխան:

Ակնկալվում է, որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) մասնակցությունը կաջակցի մշակութային բազմազանությանը եւ կխթանի մշակութային եւ ստեղծագործ ոլորտների մրցակցությունը:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կողմից նախկինում գրանցած հաջողությունները վերոնշյալ ծրագրում, ինչպես նաեւ Եվրոպական միության հետ համագործակցության ամրապնդման եւ դրա հետագա ընդլայնման հեռանկարը՝ 2022թ. սեպտեմբերի 14-ին եւ 2022թ. հոկտեմբերի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:




ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող
Պարույր Հովհաննիսյան


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՎՐՈՊԱ ԾՐԱԳՐԻՆ (2021-2027) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՆՅԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման:


ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին եւ հոկտեմբերի 11-ին ստորագրված «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին եւ հոկտեմբերի 11-ին ստորագրված «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության համար առաջանում են ֆինանսական պարտավորություններ՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ



Հարգելի՛ պարոնայք,


Ի պատասխան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2022 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 01/15.1/26817-2022 գրության եւ ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն