Armenian ARMSCII Armenian
Կ-4329-18.11.2022,05.12.2022-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3)  կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման գործընթացը, հաստատում է կարգն ու պայմանները.».

2)  1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) մասնակցում է այլ ոլորտներում համապատասխան մասնագետների ուսուցման, վերապատրաստման եւ վերաորակավորման գործընթացին.»:

Հոդված 2.   Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը նպաստող տեղեկատվության եւ հաղորդակցության, այդ թվում՝ վեբ բովանդակության մատչելիության խթանման եւ իրազեկվածության բարձրացման նպատակով էլեկտրոնային հաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը մշակում եւ հաստատում է ուղեցույց:»:

Հոդված 3.   Օրենքի 23-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետից «թույլատրում է երկարաձգել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը,» բառերը հանել:

Հոդված  4.   Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով.

«3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դրույթները գործում են մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը եւ տարածվում են միայն բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա:»:

Հոդված  5.   Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը «մինչեւ» բառից հետո լրացնել «հաջորդ բժշկասոցիալական փորձաքննության իրականացումը կամ» բառերով:

Հոդված  6.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի  1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 7.   Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: