Armenian ARMSCII Armenian
Կ-44215-25.11.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-85-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառի» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում» բառերով:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվանից:

2. «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» օրենքի հիման վրա Արտակարգ իրավիճակների նախարարի կողմից ընդունված իրավական ակտերի մասով իրավահաջորդ է համարվում Ներքին գործերի նախարարը:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն